f

Անկախ

Կա մի հարց՝ մենք պարտվե՞լ ենք, թե՞ մեզ դիտավորյալ տարել են ստորացուցիչ պարտության. Կարեն Բեքարյան


Այդ պարտությունը պատրաստել են դետալ առ դետալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը։

«Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել, հաղթանակներից բացի, պարտություն։ Բայց կա շատ կարևոր մի հարց, մենք որպես ազգ, որպես պետություն, որպես պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ ենք, թե՞ մեզ տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար։ Մենք խոսում էինք այս մասին, խոսում էինք սկսած 2018 թվականի աշնանից։ Այն ժամանակ շատերը հարց էին տալիս՝ լավ, դրա խնդիրները բարձրաձայնելուց առաջ չե՞ք փորձում այդ անուղեղներին հուշել ինչ-որ բան, եկել է այդ օրն ասելու, հնարավոր ու անհնար ձևերով հուշում էինք, որ այստեղ նստած մեծամասնություն կոչված, այնտեղ նստած կառավարություն կոչված, որն այստեղ խորհրդարանի տնազ էր, այնտեղ կառավարության տնազ էր. դուք քանդում եք այս երկիրը, դուք մեզ տանում եք աննկարագրելի պարտության, զգուշացնում էինք, հուշում էինք, խոսում էինք։ Կներեք հարգելի ժողովուրդ, ձեզ էլ էինք հուշում, ասում, որ այսօրվան չհասնենք. ո՞ւմ վրա ազդեց»,- նշեց Բեքարյանը։

Կարեն Բեքարյանը նշեց չորս հիմնական ուղղությունները, որով պատրաստված, քայլ առ քայլ պետությունը տարվել է կործանման.

«Ինչպե՞ս կարելի էր չունենալով իրական պատկերը՝ գնալ քայլերի՝ ռազմական ղեկավարության մեջ տարաբնույթ ռոտացիաների, սև ու սպիտակի բաժանումով մարդկանց հեռացման, որ բանակի մեջքը կոտրեն ու ստեղծեն իրավիճակ, որ շունը տիրոջը չի ճանաչում. քայլ առ քայլ սպային, բարձր սպային, ղեկավարին, զինվորի։ Ձեր կարծիքով մենք այսօր ունենք որևէ պատահական բա՞ն, իհարկե՝ ոչ»,- նշեց նա։

Բեքարյանը նշեց, որ երկրորդ ուղղությունը դիվանագիտականն է. «Ես ապշած եմ մնում մեր դիվանագետների վրա, որ հիմնական մասը այս ողջ ընթացքում հասկանալով ոնց են երկիրը քոքից սղոցով սղոցում ու բերանները փակ է մինչև այսօր։ Ինչպե՞ս կարող էր դիվանագիտական ճամբարներում հասնել նրան, որ տարիներ ի վեր ղարաբաղյան կարգավորման գործընթացում կառուցողական, հասկանալի, ընկալելի Հայաստանի դիրքորոշումը բերել նրան, որ Ադրբեջանը լինի ընկալելի, իսկ Հայաստան ներկայացնողը ընկնի գժի կանխավարկածի տակ, որ բոլորն ասեն՝ գիժ է։ Նույն օրվա մեջ 20 տարբեր բան է խոսում։ Այն քաոսն է սարքել, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից՝ աշխարհի հզորագույն 5 երկրներից 3-ը նայեն իրար երես ու ասեն՝ մեզ ապուշի տեղ է դրե՞լ։ Ո՞նց կարող էր դրան հասնել, ձեր կարծիքով պատահականությա՞մբ։ Ո՞նց կարող էր բոլոր ուղղություններում հարաբերություններն այն կարգի քայքայել, որ ոչ կարողանաս հույս դնել ռազմավարական դաշնակցիդ վրա, ոչ կարողանաս հույս դնել անկախությունիցդ ի վեր բարեկամ Ֆրանսիայի վրա, ոչ ԱՄՆ-ի վրա։ Ո՞նց քայքայես ամեն ինչը, մերկացնես քո երկիրն ու ժողովրդին, տանես թշնամու մատաղ անես»։

Երրորդ ուղղությունը, ըստ Բեքարյանի, տեղեկատվականն է. «Ադրբեջանն աշխարհով մեկ իր մոտեցումները, իր շահերը, իր ցանկություններն աշխարհին հասցնելու համար տարիներ ի վեր բավական մեծ թվով չերևացող, բայց քրտնաջան աշխատող մարդկանց հաշվին չուներ ոչ մի հաջողություն, նա դրա վրա ծախսում էր միլիարդավոր ռեսուրսներ, դիմացը մարդիկ էին, որոնք ծախսում էին իրենց կյանքը, առողջությունը, ժամանակը. Ադրբեջանն արդյունք չէր տալիս։  Վերջին 3 տարվա մեջ Ադրբեջանը նույն տեղեկատվական դաշտում ինչ ուզել՝ արել է։ Նույն տեղեկատվական ճակատի քո ամենակարևոր մարտիկին՝ Արա Սաղաթելյանին տարել, նստացրել ես, որ էլի նրանց հաչալուն պատասխանող չլինի»։

Կարեն Բեքարյանի խոսքով՝ չորրորդ ուղղությունը հոգեբանականն է. «Ոնց կարելի էր 2 տարի շարունակ այս ժողովրդին կապող, ցեմենտող, միացնող բոլոր կառույցներն ու արժեքները գցել ոտքերի տակ այնպես, որ միավորող ոչինչ չմնա։ Լեզվի վրա հարձակվեցիր, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակվեցիր, մշակույթի վրա հարձակվեցիր, ազգային իղձերի վրա հարձակվեցիր, անցյալը կերար կռիսի պես, ներկան կերար, հիմա էլ ապագան ես ուտում»։

 

Հասարակություն Հայրենիքի փրկության շարժում Կարեն Բեքարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին