f

Անկախ

Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան


Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը՝ քայլ առ քայլ, սխալ ինֆորմացիայով, ոչ ճիշտ կազմակերպելով, թյուրիմացության մեջ գցելով, մարդկանց առանց հրամանատարների մարտի դաշտ տանելով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «ՀՅԴ կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։

«Այնտեղ, որտեղ ճիշտ կազմակերպվեց պաշտպանությունը, կասեցվեց թշնամին՝ ծանրագույն զոհերի գնով, բայց կասեցվեց թշնամու առաջխաղաղացումը։ Այնտեղ, որտեղ խաբեցին, մեր զավակներին տարան կոտորման։ 5 հազար զավակ, դեռ ընտանիք չկազմած, սերունդ չտված, 5 հազար աղջիկ մնացին մենակ, չունեցանք մեր ազգի համալրումը, մեր զինվորների համալրումը։ Այսօր այդ նույն դավաճանները հերթական քայլով ուզում են բանակը քանդել, երբեք թույլ չենք տա։ Հարյուրամյակներով պետականություն կորցնելուց հետո մենք ստեղծեցինք մեր պետականությունը, քարտեզի վրա գծվեց Հայաստան պետությունը, այսօր երևի մի 2 կոպեկի համար ծախում են հանգիստ՝ առանց խղճի խայթ զգալու»,- հայտարարեց Սարգսյանը։

Իգոր Սարգսյանը դիմեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին. «Մենք քո կողքին ենք։ Իմ սիրելի մարտական ընկեր Տիրան Խաչատրյան, վստահ եղիր, մենք քո կողքին ենք։ Մարտական ընկեր գեներալներ, գնդապետներ, սպաներ, վստահ եղեք, որ ժողովուրդը ձեր կողքին է։ Մենք կյանքի գնով երդվել ենք 30 տարի առաջ, մեր պետականությունը, մեր ազգի պաշտպանությունն ապահովել, այսօր էլ վերահաստատում ենք մեր երդումը։ Մեր կյանքը ոչ մի բան չի արժենա, եթե չլինի հայի տեսակը, հայը»։

Նա դիմեց նաև Ոստիկանության սպայական կազմին. «Վահե Ղազարյան, ես քեզ շատ եմ հարգել և հարգում եմ մինչև հիմա, դու պետական մտածելակերպ ունեցող մարդ ես, աշխատել եմ քո հետ։ Խնդրում եմ ազգդ, պետականությունդ վեր դասիր այդ շիզոֆրենիկից»։

Սարգսյանը դիմեց նաև կամավորականներին, հորդորեց կանգնել բանակի կողքին։

 

Հասարակություն Հայրենիքի փրկության շարժման հանրահավաք Իգոր Սարգսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին