Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ «իմքայլական» պատգամավորի հայհոյելու մեջ։ Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։
Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»: