f

Անկախ

Չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին․ Խաչատուրովը՝ ԳՇ պետին ձերբակալելու լուրերի մասին


ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր Ազատության հրապարակում ելույթ ունենալով հայտարարեց, որ մինչ այս չէր մասնակցում  հանրահավաքների, քանի որ անհարմար էր զգում բանակի պասիվության պատճառով:

 «Իսկ այսօր ուրախ եմ, քանի որ ի վերջո մեր բանակն արթնացավ, արթնացավ և  որոշում կայացրեց»,-ասաց  Խաչատուրովը:

«Հիմա եկել է տեղեկություն, թե զինված որոշ խմբեր ցանկանում են ձերբակալել ԳՇ պետին, սակայն չգիտեմ՝ ինչ հիմարներ կարող են լինել, ովքեր կգնան ձերբակալելու բանակի ներկայացուցչին: Նրանք կգնան այնտեղ եւ նրանց կապկպած կբերեն հրապարակ: Ուրիշ ոչինչ չի լինի»,- ասաց նա։

Անդրադառնալով ժողովրդի վրա կրակելու Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ նա նշեց․ «Ես որոշ ժամանակ առաջ լսել եմ այդ ընկերոջը, եթե նրան կարելի է ընկեր անվանել, Անդրանիկ Քոչարյանին, ասում է՝ կարող ենք կրակել: Գիտեք, ես նրան լավ գիտեմ, նա ոչինչ չգիտի, նա համազգեստ է հագել, մորուք է պահել, մտածում է, թե ինքը լավ տղա է, նա արտասովոր մոլագար է, ուրիշ ոչինի: Չնայած 1992-ին որոշ օգուտ բերել է բանակին, սակայն դա վաղուց էր»,-ասաց Յուրի Խաչատուրովը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմին՝ Յուրի Խաչատուրովն ասաց, որ բոլորն ասում են՝ 2016-ին մենք պարտվել ենք, որ մենք ենք խնդրել խաղաղություն. «Ես երդվում եմ հորս հիշատակով, ես երբեք իմ կյանքում թուրքերից ոչինչ չեմ խնդրել, թուրքերն են ինձինց ու մեզնից միշտ խնդրել ու դիմել խնդրանքով»:

Խաչատուրովն ասաց, որ պատերազմից հնարավոր էր խուսափել, սակայն  եղել է այն, ինչ եղել է, իրենց համար դժվար է լինելու վերականգնել բանակը, անել այնպես, որ երկրում մարդիկ նորից ժպտան.«Դա դժվար է լինելու, ես գիտեմ, որ Վազգեն Մանուկյանը դա նորից կանի, նա խելացի ու ազնիվ մարդ է»:

Յուրի Խաչատուրով

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին