ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդները դուրս եկան շենքից: Մինչ այդ շենքի մոտ հավաքված ոստիկանները հեռացան:
Նրանք «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարանի շենք: Այստեղ դարպասները փակ էին: Երիատասադրներից մեկը բարձրացավ դարպասների վրա, մյուսները փորձում էին ուժով բացել դարպասները: Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ քաշքշուկ տեղի ունեցավ:
Ոստիկաններին օգնության հասան «կարմիրբերետավորները»: Նրանք սկսեցին ուժով հետ հրել երիտասարդներին:
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «ոստիկանությունը ներկայացրեց, որ դարպասները փակելու որոշումը բուհի ղեկավարությանն է: Մենք այստեղից տեղ չենք գնա, քանի որ բուհի ղեկավարությունն իրավունք չունի սահմանափակելու մեզ բուհի տարածք մտնելու համար: Ստացվում է, որ բոհի ղեկավարությունը ներսում գտնվող ուսանողներին գերի է վերցրել եւ դրսում գտնվող ուսանողներին թույլ չի տալիս մտնել բուհ»:
Ակցիայի մասնակիցները շրջանցեցին շենքը եւ մեկ այլ մուտքից ներս մտան, որը բաց էր: