f

Անկախ

ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը


Ի տարբերություն գործող իշխանական թափթուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: ԱԱԾ դիմաց հիմա մարդիկ են, որոնցով կարող է հպարտանալ ցանկացած երկիր, եթե իրենը լինեին: Նրանք էլ իրենց հերթին հպարտ են Արա Սաղաթելյանով. այս վիժվածքները չեն էլ հասկանա, թե ինչու: Հիմա Արիկին փակել են, ինչ-որ ֆեյքի գործով կարելով վրեն:

Ո՞վ է այդ ֆեյքի՝ Գագիկ Սողոմոնյանի սեփականատերը։ Պատասխան՝ ԱԱԾ-ն։ Կհարցնեք ինչո՞ւ։ Պատասխանը Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մյուս 2 տղաների դեմ «կարված» մեղադրանքի հատորներում է։

Գագիկ Սողոմոնյան ֆեյքի դեմ ԱԱԾ-ն քրեական գործը հարուցել է 2020-ի հոկտեմբերի 17-ին։ Դա այն ժամանակ էր, երբ հայ ժողովուրդը պատերազմում էր, ռմբակոծվում էին մեր քաղաքներն ու գյուղերը, թշնամու դրոնները հասել էին Աբովան քաղաք։ Երկրում, սահմանին և բանակում վխտում էին ադրբեջանական մատնիչներն ու գործակալները, որոնք հաղորդում էին բանակի տեղաշարժի ու ռազմական գաղտնի օպերացիաների մասին։ Մեր տղաները հարյուրներով զոհվում էին, իսկ Արցախը՝ հանձնվում։

Եվ այդ օրհասական ու ճակատագրական օրերին ԱԱԾ-ն որոշում է քրեական գործ հարուցել մի ֆեյքի դեմ, ստեղծում է մեծաքանակ քննչական խումբ և ուղիղ կապ հատատում Ֆեյսբուքի հետ։ Դատելով գործի նյութերից, ԱԱԾ-Ֆեյսբուք նամակագրությունում չկա մի կարևոր կետ. ԱԱԾ-ն երբեք չի դիմել ու ոչ մի անգամ չի խնդրել ֆեյսբուքին փակել Գագիկ Սողոմոնյանի էջը։ Նրանք տարբեր խնդրանքներով դիմել են ֆեյսբուքին, ամեն ինչ ուզել են, բացի ամենակարևորից՝ չեն ցանկացել փակել կամ սառեցնել այդ էջը։

Եթե այդ ֆեյքը խախտում էր ռազմական դրության պահանջները, բացահայտում պետական գաղտնիքներ, ինչո՞ւ չփակել այն։ Ասեմ, ինչու. որովհետև այն պետք էր հետպատերազմյան ռեպրեսիաների համար։ Նրանց չէր մտահոգում, թե ինչ է գրում ֆեյքը, նրանց պետք էր, որ ֆեյքի անվան տակ ձերբակալեն Նիկոլի և Իլհամի թշնամիներին, որովհետև պարզվեց, որ երկուսի և՛ բարեկամներն են նույնը, և՛ թշնամիները։ Հետո արդեն, պոստֆակտում կպարզվի, որ այդ ֆեյքը պատերազմի մասին ավելի ճշմարտախոս դուրս եկավ, քան Նիկոլը, Աննան, Արայիկն ու Արծրունը միասին վերցրած։

Այս ֆեյքի պատմությունն իրականում ցույց է տալիս նաև մեր պարտության խորը պատճառները։ Մենք պարտվեցինք, որովհետև բոլորը ունեին ծրագիր՝ պարտվել պատերազմում։ Արդյունքում, թշնամին մտավ Շուշի, որի պաշտպանությունը համակարգում էր ամեն ինչի մասնագետ, պարզվեց նաև Սուրբ հոգուց բեղմնավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն էր, որը հետո ինկասացիայի մեքենայով փախավ, իսկ ԱԱԾ գործող տնօրենն այդ ընթացքում գաղտնալսում էր հակաադրբեջանական մեդիագրոհ կազմակերպող Արա Սաղաթելյանին։

Եվ եթե հարցնեք, թե ով հանձնեց Շուշին, կպատասխանեմ առանց երկիմաստության. Շուշին հանձնեց Նիկոլը, իսկ օպերացիան իրականացրին Հայաստանի ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարները, որոնք երկրի թշնամուն թողած ընկած էին մի ֆեյքի հետևից, որին ուզում էին գտնել, բայց ոչ փակել։ Որովհետև ԱԱԾ-ն գիտեր. Նիկոլը մեզ տանելու է պարտության, հետևաբար պետք է պատրաստվել Նիկոլի դեմ պայքարողներին չեզոքացնելուն։ Այդ պատճառով սկսվեց ու շարունակվում է «Գագիկ Սողոմոնյան» օպերացիան։

Արդյունքում Շուշին անցավ թշնամուն, ԱԱԾ-ն վերջնականապես վարկաբեկվեց, Հայաստանը մնաց անտեր, ժողովուրդը՝ սոված, իսկ Գագիկ Սողոմոնյանը դարձավ համացանցային աստղ։

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում ՀՀ ԱԱԾ Գագիկ Սողոմոնյան ֆեյքեր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին