f

Անկախ

«Այս հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն». Կարեն Բեքարյան


Իրականում նախաքննության ամբողջ պրոցեսը, հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն, երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում՝ ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը։

«Գործի նյութերին ծանոթանալուց հետո ինձ համար ամեն ինչ արդեն հստակ էր։ Կան նախաքննական գաղտնիքի հետ կապված որոշակի դրույթներ, հետեւաբար, ինչ-որ դետալների մեջ չեմ մտնի», - ասաց Կարեն Բեքարյանը։

Անդրադառնալով «VPN» համակարգից օգտվելուն, Բեքարյանը մանրամասնեց, որ տարիների ընթացքում Ադրբեջանը հայաստանյան «IP»-ների նկատմամբ կիրառել է սահմանափակման քաղաքականություն՝ այսինքն, եղել է ժամանակահատված, երբ ցանկացած ադրբեջանական ինտերնետ ռեսուրս մտնելու պարագայում մեր Հայաստանյան IP-ները փակված են եղել, չեն կարողացել մուտք գործել, եղել է նաեւ ժամանակ, որ որոշակի ընտրանքով, այսինքն, պետական մարմինների ինտերնետ ռեսուրսներ հայաստանյան IP-ներից հնարավոր չէր մուտք գործել։

«Հետեւաբար, եթե ուզում ես գործընթացները հասկանաս, պատկերացնես, իսկ ես տասնյակ տարիներով զբաղվում եմ արտաքին քաղաքականությամբ, հետեւաբար չեմ կարող այդ ինֆորմացիային չտիրապետել ու վերլուծությունների մեջ չներառել։ Տեղեկացա, որ կա համակարգ, որը հնարավորություն է տալիս շրջանցելու արգելքները, այսինքն, Ադրբեջանական կողմը չի տեսնի, որ մուտք գործողը հայաստանյան IP է, բնականաբար համակարգից օգտվել է։ Որեւէ արհեստական բան չի տեսնում դրանում։ Օր օրի գերիների կարգավիճակի փոփոխության խնդիր է կատարվում, արհեստական գործերով դարձնում են քրեական հանցագործ, հիմա մեր իրավաբանները, որոնք թեկուզ հեռակա կարգով պետք է օգնեն տղաներին իրավական իմաստով, այդ ինֆորմացիային որ չտիրապետեն, ո՞նց են օգնելու»։

Համակարգից օգտվելու համընկնումների վերաբերյալ Բեքարյանն ասաց, որ նախաքննությամբ զբաղվող ցանկացած մարդ, պետք է նախ պատկերացում ունենա համակարգի՝ այս դեպքում «VPN» համակարգի մասին։

«Այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա. այն, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին եւ այն, որ օգտագործել եմ VPN համակարգ»,- նշեց նա։

Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ են իր նկատմամբ հետապնդում իրականացնում, Բեքարյանն ասաց. «Երկու տարուց ավելի, Արցախյան պատերազմի նախաշեմ, Արցախյան պատերազմ եւ պատերազմից հետո, իմ ամենօրյա աշխատանքն է հասանելի ընկալելի, քաղաքակիրթ, բարեկիրթ բառակազմով մեր հանրությանը ներկայացնել ՝ որտեղից ուր ենք հասել, ուր ենք գնում։ Հանրության այն սեգմենտը, ում վրա ես ուզում եմ դրանով ունենալ մտքի, բովանդակության ազդեցությունը։ Այս տարիների ընթացքում երբեւէ գործիքի պակաս եմ զգացե՞լ իմ մոտեցումներն ու տեսակետները հանրությանը ներկայացնելու»։

Լրագրողների հետ զրույցում Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը նշեց, որ դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիքմով։

«Քննիչը փորձում էր ցույց տալ, թե գործում է կազմակերպված խումբ, մի մասը կալանավորված են, մի մասը կալանավորվածների ցուցումներով ինչ-որ հրապարակումներ են կատարում, բայց դատարանն էլ փաստեց, որ դա առնչություն չունի Բեքարյանի հետ»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն կարո՞ղ է օբյեկտիվ քննություն իրականացնել, հաշվի առնելով այն, որ այդ ֆեյք էջը ԱԱԾ տնօրենին է թիրախավորել, պաշտպանն ասաց, որ հնարավոր է՝  ինքը բացարկ հայտնի վարույթն իրականացնող մարմնին. «Եթե ԱԱԾ-ն համարում է, որ Բեքարյանն առնչություն ունի այդ ֆեյքի հետ, բնականաբար, անձնապես շահագրգռված է լինելու՝ ամեն ձեւով պատժել Բեքարյանին։ Գտնում եմ, որ ԱԱԾ-ն չի կարող օբյեկտիվ քննել այս գործը»։

Լրագրողի դիտարկմանը, որ Արա Սաղաթելյանի եւ Կարեն Մեքարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները նույնն են՝ ինչպե՞ս է ստացվում, որ Սաղաթելյանը կալանավորվում է, իսկ Բեքարյանն ազատ արձակվում, պաշտպանն ասաց. «Դատավորները տարբեր են։  Հարց բարձրացրի դատավորին՝ արդյոք դատարանի նախագահից իրեն զանգ չի՞ եղել։ Ես այդ հիմքով ոչ թե բացարկ հայտնեցի, այլ փորձեցի հավաստիանալ՝ արդյոք զանգ չի՞ եղել նրան, դատավորն ամեն ձեւով հավաստիացրեց, որ չի եղել»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին եւ քաղաքացի Արամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ երեկ դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը եւ Արամ Սարգսյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։

Նրանք մեղադրվում են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Կարեն Բեքարյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին