f

Անկախ

Մեղադրանքն աբսուրդ է․Մեղրիի քաղաքապետի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ պարզաբանել մեղադրանքի էությունը


Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին առաջադրված մեղադրանքը, նրա փաստաբան Երեմ Սարգսյանը, աբսուրդ է համարում։ Փաստաբանն իր Ֆեյսբուքի էջում որոշ մանրամասներ է ներկայացրել մեղադրանքից։

«Մխիթար Զաքարյանին առաջադրված մեղադրանքի ձեւակերպման մեջ դատախազությունը նշել է, որ նախքան Մխիթար Զաքարյանի կողմից համայնքի ղեկավար ընտրվելը, Ագարակ քաղաքի բնակիչը հաղթելով 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի այդ ժամանակվա ղեկավարի որոշման եւ կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ տարեկան 600․000 դրամ վարձավճարով եւ վերջինիս վրա ընկերությունը, հողի նպատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Ինպես նկատեցիք, մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձությունների հետ Մխիթար Զաքարյանը որեւէ կապ եւ առչություն չունի, քանի որ այդ ժամանակ չի հանդիացել համայքնի ղեկավարը։

Սակայն շարունակելով մեղադրանքը, դատախազությունը դրանում նշել է, թե արդեն 2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի նոր ղեկավար հանդիսացող Մխիթար Զաքարյանը, տեղեկանալով, որ այդ հողակտորն օգտագործվում է ոչ նպատակայի նշանակությամբ, որ դրա վրա ապօրինի կարգով շարժական կապի բջջային կայան է կառուցված, չի կատարել այդ ապօրինի հողօգտագործումը կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունը, մասնավորապես՝ միակողմանի չի խզել համայնքի եւ քաղաքացու միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը, այլ դրա փոխարեն համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը տարեկան 18․000 դրամի փոխարեն սահմանել է 300․000 ՀՀ դրամ, որը մի քանի տարի շարունակ վճարվել է համայնքի բյուջե։

Նշված ձեւակերպումից էլ ակնհայտ է, որ Մխիթար Զաքարյանի գործողությունների հետեւանքով համայնքի բյուջե ամեն տարի 18․000 դրամի փոխարեն վճարվել է 300․000 Հ դրամ գումար։

Սակայն այս ամենի հիման վրա դատախազությունը եզրակացրել է, որ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչեւ 2021թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․000 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․000 ՀՀ դրամ։

Այսինքն, ստացվում է, որ ըստ դատախազության տրամաբանության, եթե Մխիթար Զաքարյանը կատարեր մեղադրանքում նշված գործողությունները, այն է՝ միակողմանի խզեր քաղաքացու հետ կնքած վարձակալության պայմանագիրը եւ կասեցներ ու վերացներ ապօրինի հողօգտագործումը, ապա այդ ժամանակահատվածում համայնքի բյուջե ավելի շատ գումար կվճարվեր, այսինքն՝ կվճարվեր նաեւ որպես ծանր վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը։

Ակնհայտ է, որ նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցող ցանկացած անձ կարող է հասկանալ այս պարզ տրամաբանությունը, որ եթե Մխիթար Զաքարյանը կատարեր դատախազության նշած գործողությունները՝ խզեր այդ վարձակալության պայմանագիրը եւ վերացներ այդ ապօրինի հողօգտագործումը, ապա համայքնի բյուջե ոչ միայն այդ ծնար վնաս գնահատված 3․692․000 ՀՀ դրամը չէր վճարվելու, այլեւ չէր վճարվելու նաեւ այդ վարձակալության արդյունքում արդեն իսկ վճարված 3․657․000 ՀՀ դրամ գումարը։

Այսինքն, փաստացի ստացվում է, որ այդ ենթադրյալ լիազորությունները չկատարելու հետեւանքով Մխիթար Զաքարյանը ոչ թե վնաս է պատճառել համայնքի բյուջեին, այլեւ՝ 3․657․000 ՀՀ դրամի օգուտ։

Իսկ եթե չկա պատճառված վնաս, ապա չկա նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն։

Անկեղծ ասած մի քանի անգամ կարդացել եմ մեղադրանքի այս ձեւակերպումը, քանի որ անհնար էր հավատալ, որ դատախազությունը կարող է նման մեղադրանք ձեւակերպել կամ թույլ տալ դրա գոյությունը, որից հետո էլ արագ կերպով դրա մասին հայտարարություն տարածել դատախազության պաշտոնական կայքում։

Սակայն փաստ է այն, որ այդ աբսուրդ մեղադրանքն առկա է, իսկ դրա պատճառները դեռեւս կբացահայտվեն։

Ընդ որում, այս տրամաբանությունը բացատրելու նպատակով միջնորդություն եմ ներկայացրել քննիչին եւ դատախազին, խնդրելով պարզաբանել մեղադրանքի էությունը, թե ինչպես կարող էր պայմանագիրը խզելու դեպքում ավելի շատ գումար վճարվել համայնքի բյուջե, եթե դրա խզման դեպքում ընդհնարապես որեւէ գումար չէր վճարվելու։

Փորձում եմ ինձ համոզել, որ դրա մասին վերադաս դատախազները խորությամբ տեղյակ չեն ու տեղեկանալուն պես կվերացնեն այդ ապօրինությունը»,- գրել է Երեմ Սարգսյանը։

Մեղրի համայնքի ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետեւ իր համար պարզ չէ, թե ինչում է մեղադրվում։ NEWS.am-ի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց՝ հակված է մտածել, որ իրեն առաջադրված մեղադրանքը հետեւյալ երեք տարբերակների շրջանակում է։

«Միգուցե իշխանությունների կողմից պատվիրել են, կամ առանց պատվիրելու ուզում են արջի ծառայություն մատուցել, կամ էլ Բիսալյանն իրավական անգրագիտություն է ցուցաբերել։ Սրանցից մեկը պետք է, որ լինի էլի։ Մեղադրանքն այնքան աբսուրդ է, որ ակնհայտ միտում եմ տեսնում»,- ասաց նա։

Հարցին, թե իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը համարո՞ւմ է իրեն լռեցնելու փորձ, համայնքի ղեկավարն ասաց․«Դե ախր համադրելի չի էլի, ինչ-որ մի հատ քրեական գործ ու հայրենիքը կորցնելը»։

Մխիթար Զաքարյանն անդրադառնալով մեղադրանքին, ասաց՝ գտնում է, որ պարտավոր էի անել այն, ինչ արել է․«Կարծում եմ, որ իմ լիազորությունների շրջանակներում կատարել եմ իմ պարտականությունները»։

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մխիթար Զաքարյան Մեղրի Երեմ Սարգսյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին