f

Անկախ

Մ․ Մինասյան. Աբազյանը, Հարությունյանը եւ Նագիեւը նախատեսում են քննարկել Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլերը


Բոլորս էլ տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական հասկացություն է: Նիկոլի ու նրա թիմի ինքնասիրության բացակայությունը եւ թշնամուն սիրաշահելը թույլ չի տալիս հայ ժողովրդին ուշքի գալ, ինքնակազմակերպվել եւ փորձել ամեն ինչ զրոյից սկսել: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ամեն օր Նիկոլն ու իր թիմը նվաստացնում ու նվաստացնում են մեզ բոլորիս: Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են, իսկ Նիկոլի թիմը խոսում է տարածաշրջանային համագործակցության մասին: Ադրբեջանն ու Թուրքիան նոր զորավարժություններ են անցկացնում, իսկ Նիկոլը խոսում է սահմանները բացելու մասին: Սա շարունակվում է արդեն 4 ամիս: Փաշինյանն ու նրա կապիտուլյացիոն թիմը շարունակում են նվաստանալ, նոր տարածքներ հանձնել, ոչնչացնել բանակցային դիրքերը եւ իրավիճակը շտկելու ցանկացած հեռանկար: Նրանք հույս ունեն, որ Ալիեւի հետ խաղալով կկարողանան գոնե մի բան ստանալ, որը կօգնի նրանց պահել իշխանությունը:

Այս խաղի քայլերից մեկը Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուստամ Մուրադովի եւ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիեւի նախատեսված հանդիպումն է: Գաղտնի հանդիպումը, որի շուրջ Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվա կատարած իր այցի ընթացքում, տեղի կունենա առաջիկա օրերին, շփման գծում, Մատաղիսից ոչ հեռու: Աբազյանը, Հարությունյանը եւ Նագիեւը ծրագրում են քննարկել «ենթակառուցվածքային հարցեր», եւ, ըստ էության, Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրելու քայլեր:

Մենք պետք է հասկանանք, որ սա պարզապես հերթապահ հանդիպում չէ՝ սա հայկական պետականության ոչնչացման ծրագրի իրականացումն է, հանուն որի Նիկոլը մնում է իշխանության գլուխ: Նվաստանալու Հայաստանի պատրաստակամությունը միայն խթանում է Նիկոլից ավելին՝ տարածքներ, զիջումներ երաշխիքներ քամելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ցանկությունը: Մեկ մարդը չի կարող եւ չպետք է անպատիժ ու դաժանորեն նվաստացնի սեփական հայրենիքը եւ ժողովրդին: Իսկ սա նշանակում է, որ մոտ է պատմական, իրավաբանական եւ բարոյական պատասխանատվության ժամը: Շատ մոտ»։

Միքայել Մինասյան Արցախ ՀՀ ԱԱԾ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին