f

Անկախ

«Փաստ».«թավշյա» քայլողներին թվում էր՝ իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից


«Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ այս մասով հանրության շրջանում դեռևս որոշակի կասկածներ են շրջանառվում այն ուղղությամբ, թե ինչու իշխանությունը հանձնվեց հենց Նիկոլ Փաշինյանին, ինչ իրադարձություններ նպաստեցին դրան և այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանությունները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։

 

Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապված հանրության շրջանում սպասելիքներ են ձևավորվել։ Եվ այս իրողությանը զուգահեռ հատկանշական էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը, որը խորհրդավոր բնույթ էր ստացել։ Վերջինս, հաշվի առնելով հանրային 2018 թվականից եկող էյֆորիկ տրամադրությունները և նախկինների ու ներկաների միջև գծված արհեստական ջրբաժանը, տևական ժամանակ նախընտրելի էր համարում հետաձգել հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ իր զրույցը, քանի որ այն կարող էր լսելի, առավել ևս ընկալելի չլինել այնպես, ինչպես պետք է։ Եվ ահա, 2020 թվականի օգոստոսին, երբ չկային դրանից առաջ եղած էյֆորիկ տրամադրությունները, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ասուլիսով, սակայն այն վերաբերում էր միայն մեկ թեմայի, այն է՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին ու դրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, շահարկումներին վերջ դնելուն և «խավարը ցրելուն»։

Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին հաջորդող խոսքն արդեն եղավ ամիսներ անց՝ ծավալուն հարցազրույցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանությունների նկատմամբ խոր հիասթափության պարագայում հանրության մի ստվար հատվածը փորձում է հույսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսյանի խոսքն այս ուղղությամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թե իրենք, ինչպես և ցանկացած իշխանություն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անվան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը։

 

Եվ պատահական չէ, որ այս կապակցությամբ Սարգսյանը օրինակներ բերեց, թե ինչպես կարելի էր լուծել պատերազմում առնվազն չպարտվելու հարցը։ Այնինչ, իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով խորհուրդներ լսել, այդ թվում՝ փորձառու զինվորականների և ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանությունների «ամենագիտության» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է ձախողման:

Այս մասին նախօրեին բարձրաձայնեց նաև երրորդ նախագահը: «Թավշյա» քայլողներին թվում էր, թե իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից։ Արդյունքում նրանց մեծամտության պատճառով երկիրը տուժեց։ Կարևոր հանգամանք էր նաև Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառվող այն կասկածները, թե Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսյանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթություն չէր խզբզի»:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքը պետք է համարել ոչ միայն կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելը, այլև մի շարք մանիպուլյացիաների հետ կապված պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկե, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլյացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է: Ահա, նաև նման միֆերի քանդմանն էր ուղղված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ հազիվ թե հնարավոր է մեկ-երկու հարցազրույցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին և ցրել միֆերը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ էր՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից՝ հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձն այն մասին էր, որ երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա՝ հայտարարելով, թե ինքն անձամբ, լինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, պետական պաշտոնի չի հավակնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Իմ քայլը Սերժ Սարգսյան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին