f

Անկախ

Քանի դեռ գերիներին չեն վերադարձրել, պետք է սահմանազատման գործընթացը կանգ առներ․ Վարդան Աթաբեկյան


Երբեք չեմ կարող փոշմանել իշխանափոխության համար, քանի որ այն գաղափարները, որ կրում էինք այդ ժամանակ եւ ձգտում էինք անել իշխանափոխություն եւ նոր ձեւով կառուցենք երկիրը եւ մեր գաղափարները կյանքի կոչենք։ Թե որ կետից իշխանությունը շեղվեց իր ճանապարհից, ընթացքը ցույց կտա: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

«Մենք ունեինք գաղափարներ, որ կոռուպցիան պետք է վերացվեր, որ նախկին բոլոր մեղավորները պետք է պատասխանատվություն կրեին, եւ երկու տարի շարունակ դա ուշացվեց,  թե ինչու ուշացվեց, ժամանակը ցույց կտա: Ես միշտ համաձայն եմ, որ մեղավորները պետք է պատասխան տան ու  ինչքան հնարավոր է շուտ»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկավ միայն պատերազմից հետո,  ոչ թե այն ժամանակ, երբ զգաց, որ իր հույսերը չեն արդարացվում, Վարդան Աթաբեկյանն ասաց․

«Երբ, դու թիմի անդամ ես, ամեն կատարված իրողություն չէ, որ կարող է պատճառ դառնալ թիմից դուրս գալու համար, եթե նկատել եք թիմում պայքարելու արդյունքում ես բազմիցս քարկոծվել եմ։ Այսինքն՝ երբ իրադարձություններ են լինում, դու ամեն անգամ չէ, որ դրանից պետք է խուսափես, պետք է ներսում էլ տարվի պայքար, որպեսզի գաղափարներդ կյանքի կոչվեն, ու եթե որոշ մարդիկ շեղվել են ուղղուց, պետք է փորձես ետ բերել, բայց այն գործողությունները, որ կատարվել են, նույնիսկ, երբ պահանջվում էր մանդատս վայր դնել, նույնիսկ այդ պարագայում ես համարել եմ, որ պետք է պայքարեմ, բայց այն, ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, վերջ դրեց պայքարիս»։

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, անկախ պատգամավորն ասած, որ խորը տեղյակ չէ բանակցություններից, բայց ըստ նրա՝ այն, ինչ արվում է՝ բավարար չէ։

«Այդ խնդիրը ի սկզբանե՝ պայմանագրում պիտի լիներ առաջին կետը  ու եթե առաջինը չէ, համարում եմ,  որ քանի դեռ գերիներին չեն վերադարձրել, պետք է սահմանազատման գործընթացը կանգ առներ, ենթադրենք Խնձորեսկում, որ 100 մետրր տեղաշարժ է եղել, դա չպիտի անեինք, մինչեւ իրենք պայմանագրի այն կետերն անեին։ Թե ի՞նչն է պատճառը, որ Ադրբեջանը պայմանագրի կետերը չի կատարում, բայց մենք մնացած գործողությունները հլու-հնազանդ կատարում ենք, դա անհասկանալի է ինձ համար։ Ես չեմ կարծում, որ Կառավարությունն այս պահին չի ուզում գերիների հարցը լուծել եւ այդ բեռի տակից դուրս գալ, որովհետեւ ամենաշատ քարկողծվող թեման դա է։ Ինձ թվում է Կառավարությունն ամենաշատն է ուզում, որ այդ հարցը լուծի, թե իր մնացած կատարած գործողությունները ինչքանով են խանգարում, որ էդ հարցը լուծվի, դրա մասին իրենք կիմանան»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:

 

Վահագն Աթաբեկյան Ազգային ժողով

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին