f

Անկախ

Հոգին տակնուվրա անող նկատառումներ


Հին, ծերացող, վերացող ազգ ենք։ Չենք շատանում, չենք հայտնագործում, Էլ չեմ ասում՝ նոբելյան մրցանակներ չենք ստանում։ Սպասում ենք ու օգտագործում այլ ժողովուրդների հայտնագործածը։

Գիտությունը որբ է, մշակույթը՝ փողոցային, քաղաքացին դառնում է սովորական քաղքենի։

Չենք կարդում, հատկապես, եթե մի քիչ երկար է։ Անգրագետ - անգրագետ ո՜նց ենք վիճում։

Սիրում ենք, գովում-գովաբանում մայրաքաղաքը, բայց մեր քաղաքին նայե՞լ եք օտարի աչքերով՝ հնություններից զրկված, խանութների պաստառները՝ օտարալեզու, փոշոտ ու անմրցակից։ Իսկ երկրորդ՝ այսպիսի քաղաքի ունակ չե՞նք։

Արժեզրկման դարում առաջիններից մեկն ենք։ Հայի հպարտ, լեռնական, մի քիչ կոպիտ, բայց առողջ կերպարը դառնում է սուպերհազվադեպ։

Առաջնակարգ երկրների քաղաքացիների հետ չենք մրցում։ Մենք մեզ հետ։ Ամերիկայում՝ Սամոն մերսեդե՞ս է առել, մենք էլ՝ նույնից առնում ենք Երևանում։ Սամոն էլ, էլեկտրոմոբիլների ու հեծանիվների դարում իր կողքի հային է նայում։

Մի լավ շախմատիստ ունենք։ Էնքան ասացինք հրեա է, որ նրա մայրն էլ ասաց։ Դե, բնական է սա։ Այ եթե պատերազմում հաղթած լինեինք, երբեք չէր ասի։

Եկեղեցիներն ավերակ՝ կառուցում ենք նորը։ Փողոցները՝ ծուռ, տներն՝ աննկարագրելի անճոռնի, գյուղերը՝ աննախագիծ, անհրապույր։

Հպարտանում ենք, որ առաջին քրիստոնյան ենք, բայց ոչ քրիստոնյա ենք, ոչ էլ հավատացյալ։

Հաղթանակների պակաս կա՝ թե ֆուտբոլում, թե գիտության բնագավառում, թե մշակույթում։ Ման ենք գալիս, օտար հարթակներում մի հայկական ազգանուն՝ փնտրում ու հրճվանքից մեռնում։ Գուցե վատ չի՞ սա, բայց պետություն ենք, հավաքականություն, ու պատասխանատու չենք սեփական երկրի համար։

Հիմա էլ աննկարագիր, անծագում, անպատվախնդիր, աներկիր, անհայրենիք մարդկանց դիկտատուրա ենք ապրում, անունը՝ թավիշ։ Ինչքա՜ն արյուն կա այս թավշյա կախաղանների մեջ։

Աշխարհով մեկ սփռված, ամենուր՝ ամեն մեկս, մի գործի տեր, ազգովի, ընդամենը, երկու հարյուր միլիոն հավաքեցինք, որի կեսն էլ պետությունը գողացավ։ Ու ոչ դատարան կա, ոչ պատասխան տվող։

Չգիտեմ, ի՞նչ են քննարկում կանայք, տղամարդիկ՝ միայն ավտոմեքենա, այն էլ ջարդած՝ ամերիկայից բերած։

Արտագաղթը սրտում, երկիրը հների ու նորերի բաժանած, իրար հայհոյելով՝ ապրում ենք էլի։ Ես կասեի՝ կյանքի անիվն ենք գլորում։

Մի հրաշք երկրամաս, հազարավոր մատաղ կյանքեր տվեցինք ու թքած ունենք։

Մենք ո՞վ ենք։

Դեպի Արարատ

Լուս․Andranik Masisi Keshishyan

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին