ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատարանը փակ դռների հետեւում քննարկում է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը:
Փաստաբանը դատարանին խնդրել էր նիստը դռնփակ անցկացնել, քանի որ մտադիր է միջնորդություն ներկայացնել, իսկ այն վերաբերում է պաշտպանյալի առողջական վիճակին: Միջոնրդության բովանդակությունը հանրությանը հայտնի չէ:
Նախորդ նիստին փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին: Երկու օր մտածելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը: