f

Անկախ

Սերժ Սարգսյանին չի մերժել մեր թիմը, մերժել է Հայաստանի ժողովուրդը. Արփի Դավոյան 16:25, 15.02.2021


Դրա մասին շատ են խոսել հենց նախկին իշխանության ներկայացուցիչները, այն ժամանակ նմանատիպ բամբասանքներ շատ էին հնչում, բայց դրանք ինչպես եղել են բամբասանք, այդպես էլ մնացել են: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Նիկոլ Փաշինյանը եղել է Սերժ Սարգսյանի պրոյեկտը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, նա ասաց. «Կարելի է չշտապել, հասկանալ ինչ է խոսում, ինչի մասին է խոսում եւ ինչպիսի հարցադրումներ է անում մարդը, որը տարիներ շրունակ եղել է ՀՀ ղեկավար եւ մեզ թողել է այնպիսի Հայաստան, ինչպիսին տեսանք եւ ինչպիսի խնդիրների առջեւ կանգնեցինք:

Այն հարցազրույցների շարքը, որը վարում են ՀՀ նախկին ղեկավարները, ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ են կրում, քան որեւէ փաստարկ կարող են իրենց մեջ ներառել»:

Արփի Դավոյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը. «Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք են նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն , այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը: Դուք ասում եք՝ չկան դատավճիշռներ: Կլինեն դատավճիռներ, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի վերաբերյալ:

Այն ինչ ասել ենք, գնում ենք հետեւողականորեն այդ ճանապարհով: Գուցե ճշմարտության ճանապարհը դանդաղ է, բայց դա չի նշանոկում, որ չեն լինելու այն գործերը, որոնք ընթացքի մեջ են: Արդարությունը պետք է հաղթանակի»:

Արփի Դավոյան Իմ քայլը Սերժ Սարգսյան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին