f

Անկախ

Փաշինյանի օրոք յուրաքանչյուր 4-ից 3-ն աղքատ են դարձել, ունենք արտաքին պարտքի 1.9 մլրդ դոլարի աճ․ Tert.am


Այսօրվա իշխանությունն անդաստիարակ ծրագրով եկավ իշխանության, նրանց ծրագրերում ոչ մի չափելիություն չկար և հենց այդ ժամանակից էր պարզ, որ մենք ունենալու ենք անպատասխանատվության մաքսիմում շրջանակ, որը բերելու է հանրային խնդիրների: Խոստացել էին երջանկություն, որ սոցիալական խնդիրները կլուծեն, աղքատությունը կկրճատեն ու երջանկություն կբերեն. ակնհայտ երևում է, թե այդ երջանկությունը հայից գողացել ու ում են տվել:  Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը,  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս  Ավետիսյանը՝ խոսելով պատերազմից հետո երկրի տնտեսական անկայուն վիճակի և սպասվող լրջագույն խնդիրների մասին: 

Տնտեսագետը նշեց, որ հեղափոխությունից հետո արդեն արձանագրվում էին ցուցանիշներ, որոնք ոչ միայն չէին համապատասխանում իրենց խոստացածին, այլ նաև էապես ցածր էին նախորդ տարիների համեմատ: «Սոցիալական երջանկությունից խոսողները 2019 թվականին արձանագրեցին աղքատության 3 տոկոսային կետի աճ: 2020 թվականի թվերը դեռ չկան, բայց մենք տեսնելու ենք 30 տոկոսին մոտ աղքատություն և արձանագրելու ենք, որ նրանց իշխանության օրոք ամեն 4-ից 3-ն աղքատ են»:

Ավետիսյանը արձանագրեց, որ արտաքին պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է 22 տոկոսով և նման տեմպերով, եթե այս իշխանությունն ամփոփի նույնիսկ 2021 թվականը, ապա Հայաստանը  ՀՆԱ-ին համարժեք արտաքին պարտք կունենա: «Կարճ ասած՝ ձախողում են, կարճ ասած՝ չեն աշխատում: Մեր երկրում պարենային անվտանգության հարց է առաջանում, որովհետև աննախադեպ գնաճ կա, մարդկանց եկամուտները չեն աճում»:

Պատերազմից հետո կրած բոլոր վնասների՝ տնտեսական, սոցիալական, տարածքային և այլ վնասների մասին Ավետիսյանը նշեց, որ այսօր դժվար է ամբողջովին հաշվարկել, քանի որ այդ ամենը պետք է անեին ԱՀ-ի և ՀՀ-ի կառավարությունները, սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ պատերազմից երեք ամիս հետո ո՛չ  մեկը, ո՛չ մյուսը չունեն իրավիճակի գնահատականը, որը պետք է լիներ առաջնային:

«Այդ գնահատման հիման վրա պետք է թիրախավորվեին նրանց ծրագրերը, այսինքն, որ ուղղությամբ, ինչ կորուստներ ենք ունեցել: Դրանք պետք է նաև միջազգային հանրությանը ցույց տալ: Հիմա ինչ-որ ծրագրեր են իրականացնում, որոնք պարզապես պոպուլիստական քայլեր են, իրենք չգիտեն նույնիսկ, թե ինչի վրա պետք է կենտրոնացնեն ռեսուրսները»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ պատերազմից հետո ավելացել են օբյեկտիվ ծախսերը՝ աջակցություն վիրավորներին, զոհվածների ընտանիքներին, իրենց տունը կորցրած մարդկանց, սակայն բոլորի խնդիրները չեն լուծվելու ինչ-որ պասիվ ծրագրերով, որոնք իրականացվում են 68 հազար դրամ կամ ավելի կազմող աջակցություններով:

Թադևոս Ավետիսյան Գործազրկություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին