Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է խոլեստերինի մակարդակն իիջեցնող մթերքների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ բժիշկները սովորաբար այդ խնդիրը լուծելու համար դեղեր` ստատիններ են նշանակում, սակայն ճիշտ սննդակարգի շնորհիվ ևս հնարավոր է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Մյասնիկովը խորհուրդ է տվել ուտել այնպիսի նյութերի և օգտակար ճարպերի պարունակությամբ սննդամթերք օգտագործել, որոնք առկա են ստատիններում:
Օրինակ՝ վայրի բրինձ, ընկուզեղեն, ծովամթերքներ, կտավատի յուղ, սխտոր: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ փոքր չափաբաժնով կարմիր գինին նույնպես կարող են օգնել ազատվել այդ խնդրից:
Ավելի վաղ Մյասնիկովը նախազգուշացրել էր կոկորդի ցավի մահացու վտանգի մասին: