Ռուս խաղաղապահները շարունակում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի պետական մարմիններին՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և տուժած շրջանների բնակչության բնականոն կենսագործունության համար պայմաններ ստեղծելու նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ադրբեջանական ավտոմոբիլային տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի տարածքով:
«Ռուս զինծառայողների ուղեկցությամբ ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ռուս խաղաղապահներն ավելի քան 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի. ՌԴ ՊՆ
Կարդացեք նաև
- Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
- Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան