Այս պահին աշխարհում SARS-CoV-2 վիրուսի շուրջ 40 հազար տեսակ կա: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ռոսպոտրեբնադզորի կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն Տատյանա Ռուժենցովային: Գրում է Gazeta.ru-ն:
«Հիմնական մուտացիաները ներկայումս խմբավորված են յոթ հիմնական խմբերում, որոնք աստիճանաբար տարածվում են տարբեր երկրներում», - ասել է Ռուժենցովան:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ աշխարհում COVID-19 նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել, մինչդեռ այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր մուտացիաներ, շարունակում է աճել: