f

Անկախ

«Փաստ». «Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել. ի՞նչ է պատահել


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հարեւան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, եւ որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգեւավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա եւ՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի եւ պատերազմի ժամանակ անամոթաբար պարգեւավճար դուրս գրած ու ստացած իշխանություն:

Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության եւ բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգեւատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչեւէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով եւ ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետեւանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարեւում եւ գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարեւող անցորդ է ձեւանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երեւի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, եւ որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երեւի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա եւս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլեւս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձեւացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգեւավճար, ասի, որ այլեւս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի եւ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Իմ քայլը արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին