f

Անկախ

«Ձեր մտքերը մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ռասիզմ են». Լարված բանավեճ Գորգիսյանի եւ Դումանյանի միջեւ


Ես ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ դուք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն եք, ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Երբ որ գրված է, որ կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է ԵՊՀ-ն, ձեր բոլոր հնչեցրած մտքերը կամ հիմնավորման մեջ գրածները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի: Սա ուղղակի անթույլատրելի է: Մենք գտնվում ենք 21-րդ դարում, եւ պարտավոր ենք բոլոր հանրային բուհերի համար ապահովել նույն պայմանները: Սա առնվազն ռասիզմ է ձեր կողմից ցուցաբերված: Ինչով է ԵՊՀ-ի մշակութային գործունեությունն ավելի բացառիկ, քան Կոնսերվատորիայի կամ Թատերական ինստիտուտի գործունեությունը, ինչով է ԵՊՀ-ի գիտական գործունեությունն ավելի բացառիկ, քան Բժշկականի կամ Պոլիտեխնիկ համալսարանի, որոնք բոլորը նույն ստատուսն ունեն: Այո, ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ դուք միայն ԵՊՀ-ի PR-ով չպետք է զբաղվեք ԱԺ ամբիոնից»,-ասաց Գորգիսյանը:

Անդրադառնալով նախագծին նա նշեց, որ այնտեղ բարձրագույն կրթության եւ գիտության կապը չի երեւում. «Ինչպե՞ս է այս մոդելը նպաստելու գիտության զարգացմանը: Ինչպես է իմ նշած այդ կապը ապահովելու»:

Ի պատասխան Դումանյանը պատգամավորին կոռեկտության կոչ արեց. «Պարոն պատգամավոր, Ձեզ կոչ եմ անում կոռեկտության, զսպվածության եւ հարգալից արտահայտչաձեւեր ընտրեք: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, ես նախարարն եմ: Երկրորդ, ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Բովանդակային դաշտում ձեւակերպեք ձեր հարցերը, ես պատրաստ եմ պրոֆեսիոնալ հարթության մեջ ցանկացած կնճռոտ հարց քննարկել, առանց գնահատականների: Եկեք պրոֆեսիոնալ դաշտ, եկեք համագործակցենք»:

Նախարարը նաեւ նկատեց, որ պատգամավորն է այստեղ ռասիզմի PR-ով զբաղված:

ՀՀ ԿԳՄՍ Վահրամ Դումանյան Գևորգ Գորգիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին