Հայաստանում մշակված ԹԱՕ 5 սարքեր կլինիկական փորձարկումներ կանցնեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ ստեղծվում է նման բարդ սարքավորում, եւ նման գիտելիքների ստացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ: «Տենդերը շահած ընկերությունը մասնակցել է «NASA» ծրագրային ապահովման լիցենզավորման տենդերին»,-հավելեց նախարարը: