f

Անկախ

ԱՅՍՕՐ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է


ՏԵՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՆԵՑ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԼՍԸ

Վահան Տերյանի 100-ամյակի տոնակատարությունները նման չէին այսօրվա նմանատիպ միջոցառումներին, երբ երկրի ղեկավարը Ֆեյսբուքում մի բանաստեղծություն է արտասանում և … վերջ: 1985 թվականի հանդիսությունները տևեցին մինչև տարեվերջ և տոնվեցին ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում, Թբիլիսիում, Օրենբուրգում, Ջավախքում:

Հայաստանում տեղի ունեցած միջոցառումների շարքում ուզում եմ հիշատակել ՀԳՄ և ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի երկօրյա գիտական նստաշրջանը, որտեղ ՚Տերյանի պոեզիայի երաժշտականությունը՚ զեկույցով հանդես եկավ Ալմաստ Զաքարյանը: Անվանի գրականագետը մասնավորապես անդրադարձավ Տերյանի հռչակավոր ՚Կարուսել՚ բանաստեղծության մեջ հիշատակվող ՚Անդարձ ժամանակ՚ վալսին և նկարագրեց, թե ի՜նչ երկարատև և ահռելի ջանքեր է գործադրել՝ գտնելու համար այդ երաժշտությունը: Բայց … դա նրան չի հաջողվել:

Վահան Տերյանի 136-ամյակի կապակցությամբ, որոշեցի լուծել սովետահայ գրականագիտության համար հանելուկ դարձած խնդիրը: Օգնության եկավ համակարգիչն ու Համացանցը: Ինտերնետում փնտրեցի “вальс невозвратное время” և … գտա՜ա: Ահա այդ վալսի երևի թե առաջին ձայնագրությունը՝ ՚Կոլամբիա՚ նվագախմբի կատարմամբ՝ https://www.russian-records.com/details.php?image_id=5297... Ձայնագրությունն արվել է 1900 –ականների սկզբին՝ Թոմաս Էդիսոնի հայտնագործած աշխարհում առաջին ձայնագրող սարքի՝ ֆոնոգրաֆի միջոցով:

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

Columbia Phonograph CO ընկերության ֆաբրիկայում արտադրված ձայնապնակի վրա հայտնաբերեցի անսպասելի գրառում՝ ՚Անդարձ ժամանակ՚ … ՚հայկական վալս՚: Այդ գրառումը կատարված է 2 լեզուներով՝ անգլերեն և ռուսերեն: Այսինքն ի՞նչ, մենք հայերս չգիտե՞նք, մոռացե՞լ ենք, որ այդպիսի վալս ենք ունեցել՝ շատ գեղեցիկ մի ստեղծագործություն: Նույն ձայնապնակի վրա գրված է, որ, իբր, վալսի հեղինակն է ոմն Ռոզենբերգը:

Քանի որ հրեա Նաթան Յոնթաթանն այդ վալսի մեղեդիի վրա, որը նա անվանել է ռուսական ժողովրդական երաժշտություն, եբրայերենով գրել է բառեր և դարձրել հրեական հանրահայտ երգ, Իդելսոնգ անվան տակ հանդես եկող հեղինակն իր էջում՝ https://idelsong.livejournal.com/743828.html

հետաքննություն է անցկացրել և արտահայտել է տարակուսանք, թե ինչու է այդ վալսը կոչվում հայկական:

Էջում նա ներկայացրել է թե Columbia Phonograph CO ընկերության ձայնապնակի, թե Ռոզենբերգի կողմից Պետերբուրգում հրատարակված նոտաների ալբոմի առաջին էջի լուսանկարները: Վերջինում նույնպես, ոչ միայն գրված է, որ այդ վալսը հայկական է, այլև նկարված է խոտերի վրա պառկած մի հայ տղամարդ, որը երազկոտ հիշում է անցած-գնացած ՙանդարձ ժամանակիՙ մասին:

Ի դեպ, երկրորդ անակնկալը: Այդ տղամարդը բավականին նմանություն ունի … Նիկոլ Փաշինյանի հետ:

Ո՞Վ Է ԱՅԴ ՎԱԼՍԻ ՀԵՂԻՆԱԿԸ

Իդելսոնգը հայտնաբերել է ևս 2 անձի, որոնց վերագրվում է այդ վալսի երաժշտության հեղինակը լինելը:

Առաջինը, Մեծ թատրոնի այն օրերի դիրիժոր Ֆ.Բոգուսլավն է, որի մահախոսականում գրված է, թե, իբր, հենց նա է հեղինակել այդ վալսը: Ուրիշ ոչ ոք դա չի հաստատել: Երկրորդը՝ Ալեքսանդր Բերնարդի կրտսերն է:

Նրա, իբր, հեղինակ լինելը նշված է վալսի նոտաների կիևյան հրատարակության առաջին էջում, որի լուսանկարը Իդելսոնգը զետեղել է: Այդ լուսանկարում նույնպես տեսնում ենք, որ վալսը կոչվել է հայկական: Կա այդ նոտաների մեկ այլ հրատարակություն, որտեղ գրված է, որ վալսի հեղինակը Ա.Բերնարդին է: Դրա լուսանկարը նույնպես զետեղված է Իդելսոնգի էջում: Բայց Օդեսայում տպագրված նոտաների այդ տետրակում ևս ՚Անդարձ ժամանակը՚ համարվել է հայկական վալս:

Իդելսոնգը կարծում է, թե Բերնարդին ինքն է իր երաժշտությունն անվանել հայկական, քանի որ ՚սիրում էր իր ստեղծագործություններն օժտել էքստրավագանտ անուններով՚: Բայց անհասկանալի է, ի՞նչ է, Բերնարդին այդ վալսին երկու անու՞ն է տվել, մեկը՝ ՚Անդարձ ժամանակ՚, մյուսը՝ ՚Հայկական վա՞լս՚:

Ինչևէ, պարզ է մի բան: Այդ ստեղծագործությունը 20-րդ դարի սկզբներին հանրությանը հայտնի է եղել որպես հայկական վալս և եղել է շատ սիրելի: Եվ, միգուցե, ղրա հայկական լինելն էր պատճառը, որ Վահան Տերյանը հենց այդ վալսն է հիշատակել իր բանաստեղծության մեջ:

Գրիգոր Էմին-Տերյան

Վահան Տերյան տարեդարձ Գրիգոր Էմին-Տերյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին