Washington Post պարբերականը ցույց է տվել դեռևս չհրապարակված ուսումնասիրությունից հատվածներ, որոնց համաձայն երկրում «բրիտանական» կորոնավիրուսի շտամն արագորեն տարածվում է: Գրում է Gazeta.ru-ն:
Փորձագետները նշում են, որ շտամի տարածման տեմպը 35% - 45%-ով գերազանցում է COVID-19-ի այլ մուտացիաներին: Նրանց խոսքերով ՝ «բրիտանական» շտամն ազդում է մահացությունների աճի վրա, և ավելի վարակիչ է:
«Միացյալ Նահանգները նույն հետագծի վրա է, ինչ մյուս երկրները, որտեղ B.1.1.7- ը արագորեն դարձել է SARS-CoV-2- ի գերիշխող տարբերակը, որը պահանջում է անհապաղ և վճռական գործողություններ՝ COVID-19 հիվանդացությունն ու մահացությունը նվազագույնի հասցնելու համար», - նշված է տեքստում:
Այնուամենայնիվ, գիտնականները նշել են, որ ստեղծված պատվաստանյութերը օգնում են պաշտպանել օրգանիզմը վարակներից, ինչպես նաև նշել են սոցիալական հեռավորության պահպանման և պաշտպանիչ դիմակներ կրելու կանոնների արդյունավետությունը:
Բացի այդ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակվելու դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Ֆլորիդա նահանգում: