РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆիլիպինների հարավային մասում սեյսմոլոգիական ծառայությունները ուժգին երկրաշարժ են գրանցել: Գրում է Gazeta.ru-ն:
Երկրաշարժի ուժգնությունը 6.1 բալ է կազմել: Օջախը գտնվել է 44 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արևելյան Դավաո նահանգի Մինդանաո կղզուց 211 կմ դեպի հյուսիս-արևելք:
Երկրաշարժից տուժել է առնվազն երեք մարդ, բոլորը՝ Մինդանաո կղզու բնակիչներ: Երկրաշարժի հետևանքով զոհերի մասին տեղեկատվություն չի փոխանցվել:
Բացի այդ, բնական աղետը երկու եկեղեցու ավերման է հանգեցրել:
Ավելի վաղ Իսպանիայում երկրաշարժերի շարք էր գրանցվել: