f

Անկախ

«Վեոն Արմենիա»-ի ձեռքբերման գործընթացում որևէ պետական երաշխիքներ չեն ստացվել. «Թիմ» ՍՊԸ համահիմնադիր Ալեքսանդր Եսայան


Հարգելի համերկրացիներ, գործընկերներ, մարդիկ, ովքեր հարում կամ չեն հարում որևէ քաղաքական ուժի, լրատվամիջոցներ, որոնք պայքարում են հանուն կամ ընդդեմ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ ու ղեկավարներ: Դիմում եմ ձեզ բոլորիդ, քանի որ տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ անարգանքը և սուտը, ատելությունը և անհանդուժողականությունը հասել է իր ողբերգական գագաթնակետին, երբ այս կամ այն գործիչը իրեն հռչակում է հնարավոր անարդարության վերականգնող և անհիմն հարձակում է գործում բիզնես կառույցի վրա, իսկ բիզնեսը հայրենիքի, հասարակության, պետության և առհասարակ բոլորի բարօրության կարևոր երաշխիքներից է լինելու բոլոր ժամանակներում:

Մասնավորապես պետք է նշեմ վերջին օրերի հրապարակումները, որոնք, թիրախավորելով իմ և եղբորս կողմից ստեղծված ԹԻՄ ընկերությունը, իրենց ահնհեթեթությունների և հորինված կոնսպիրատիվ տեսություններով արդեն որերորդ ամիսն է, փորձում են մեզ ներկայացնել մեկ մի ճամբարից, մեկ մյուս: Պատմությունը սկսվեց այն բանից, երբ առևտրային բանկերին դիմելու ժամանակ մի շարք լրատվամիջոցներ որոշեցին կապել մեր կազմակերպության անունը տարբեր բանկերի հետևում կանգնած ուժերի հետ, ապա սկսվեց մի երկար ապատեղեկատվական արշավ, թե իբր կառավարությունից զբաղվում են Վեոն Արմենիան ձեռքբերման աջակցությամբ, և ամեն անգամ հրապարակելով իմ նկարը` հորինվածքներ սկսվեցին շարադրվել տարբեր թերթերում:

Մինչ այժմ արտահայտած որևէ պնդում անհատի կամ լրատվամիջոցի կողմից չի հաստատվել, և դրանք մնացել են հեքիաթի ժանրում օդում կախված, իսկ մենք որևէ հերքում կամ ներողության խոսք չենք ստացել որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Հայտարարում եմ, որ Թիմ ՍՊԸ միակ վերջնական սեփականատերերը ես և եղբայրս ենք` Ալեքսանդր և Հայկ Եսայաններս, և Վեոն Արմենիա ՓԲԸ ձեռքբերման գործընթացում որևէ պետական երաշխիքներ չեն ստացվել:

Տելեկոմ Արմենիա ընկերությունը այժմ գտնվում է վերակազմավորման, ինտեգրացիայի և ներդրումային խոշոր միջազգային ծրագրերի կարևորագույն փուլում: Նման հրապարակումները կործանարար ազդեցություն են ունենում կազմակերպության միջազգային հեղինակության վրա, ձախողում ներդրումային գումարների ներգրավումը դեպի Հայաստան:

Կրկնում եմ, հարգելիներս, զերծ մնացեք ստից և կեզծիքից, չստուգված, ապացույց չունեցող հրապարակային գրառումներից. դրանով վնասում եք հենց ձեզ և բոլորիս, վնասում եք մեր հայրենիքին:

Տելեկոմ Արմենիա ՓԲԸ-ն ՀՀ օրենքի սահմաններում դիմելու է դատարան և ընկերության անունը վարկաբեկող հորինված հրապարակումների հեղինակներին պատասխանատվության է կանչելու, որպեսզի հրապարակայնորեն դատապարտվեն նման նյութեր ստեղծողներն ու հրապարակողները:

ԹԻՄ ՍՊԸ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին