f

Անկախ

Թե ինչու և ինչպես պաշտոնից հեռացվեց Արգիշտի Քյարամյանը


Արամ Գաբրելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«29-ամյա Արգիշտի Քյարամյանը ժամանել է Արցախ ԱԱԾ 30 աշխատակիցների հետ: Գլխավոր հանձնարարությունը, որ տվել է փաշինյանը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ ղեկավարին, վարչապետի կնոջ և որդու անվտանգության ապահովումն էր: Դերերը բաշխված էին այսպես. բացի Աննա Հակոբյանի անձնական թիկնապահներից, նրա շուրջն այսպես կոչված արտաքին պարագիծը ապահովում էին ևս 10 լիակատար հանդերձավորված հատուկջոկատայիններ: Նույնիսկ արցախյան հատուկ նշանակության զորքն է զարմացած մնացել, թե ինչպես են հանդերձավորված եղել ու ինչ զենքերով են ժամանել ԱԱԾ-ի աշխատակիցները: Եվս 10 մարդ ապահովել է Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածները մշտապես եղել են Արգիշտիի տրամադրության տակ:

Աղմուկը բարձրացել է, երբ գեներալ Մովսես Հակոբյանը խիստ տոնով պահանջել է նիկոլի տիկնոջից լքել բունկերը, որտեղ քննարկվում էր խիստ գաղտնի ռազմական գործողություն: Մինչ այդ արդեն Աննա Հակոբյանը մի քանի անգամ հրապարակայնորեն նախատել էր գեներալներին և փորձել էր խրատ տալ, թե ինչպես է պետք ղեկավարել զորքերը: Մովսես Հակոբյանը չի դիմացել և շատ խիստ պահանջել է, որ այդ կինը հեռանա շտաբից:

Հակոբյանի թիկնապահներն անմիջապես փորձել են հանգստացնել կնոջը: Սակայն բավական գինովցած կինը զանգահարել է նիկոլին և մի լավ «դնքստել» է նրան: Ինչպես պատմել են թիկնապահները, չտեսնված գոռում-գոչյուն է եղել: Աննայի սենյակից եռահարկ հայհոյանքներ են լսվել: Տիկինը ստորացրել է նիկոլին և ասել է՝ դու ինչ տղամարդ ես, որ ինչ-որ մոյսկա խայտառակում է քո կնոջը:

Կնոջ հետ հեռախոսազրույցից հինգ րոպե անց փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել Հայաստանի ԱԱԾ ղեկավարից ձերբակալել գեներալ Հակոբյանին և ձեռնաշղթաներով բերել Երևան: Պահանջն այդպիսին էր՝ բերել ձեռնաշղթաներով, ոստիկանական մեքենայով:

Քյարամյանը հանձն է առել հանձնարարության կատարումը և գնացել է Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցության երկու գեներալի: Գեներալներն ասել են, որ ոչ ոք չի կատարի նման հրամանը, հակառակը՝ կձերբակալվեն և՛ Քյարամյանը, և՛ նրա ողջ թիկնազորը: Ուստի Արայիկը հրաժարվել է կատարել փաշինյանի հրամանը և ասել է այդ մասին Արգիշտիին:

Վերջինս դողացող ձայնով զեկուցել է նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը հնարավոր չէ կատարել: Փաշինյանը սկսել է բղավել ԱԱԾ երիտասարդ ղեկավարի վրա, թե նա տղամարդ չէ: Դրանից հետո հրաման է արձակել ազատել պատերազմող երկրի ԱԱԾ ղեկավարին»:

Հասարակություն Արգիշտի Քյարամյան Մովսես Հակոբյան Արամ Գաբրելյանով

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին