f

Անկախ

Շիրակի պետհամալսարանի ֆիզիկոս ռեկտորի ԺՊ-ն փակում է "ֆիզիկա" մասնագիտությունն ու ԱԺ ամբիոնից խոսում "ֆիզիկա"-ի դերի արժևորման մասին


Փետրվարի 1-ին ԱԺ-ում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ "Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն" թեմայով...

Հետպատերազմյան իրավիճակի գնահատման և երկրի անվտանգության մարտահրավերները հաշվի առնելով կազմակերպված այս լսումները շատ կարևորն էին...

Այդ լսումներին ելույթ ունեցավ նաև Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը...

Զավեշտ է, երբ Շիրակի մայր բուհը ղեկավարում է մեկն, ով առաջնորդվելով իր վարժապետական նեղ պատկերացումներով ու չհասկանալով լսումների թեմայի բուն նպատակները ԱԺ ամբիոնից ինչ-որ անտրամաբանական և անհեթեթ բաներ էր խոսում...

Հատուկ կանդրադառման ՇՊՀ ռեկտորի արտաբերած մտքերին և հակասություններին.

1. Այս իշխանությունների դրածո ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն մինչև հիմա չի պատկերացնում, որ հանրակրթությունը դա կրթության բաղադրիչ չէ, այլ կրթական համակարգի առանձին մակարդակ է, որի առջև դրված են որոշակի նպատակներ: Գիտությունը հանդիսանում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակը, ինչպես նաև ՀՀ-ում առկա է դոկտորանտուրա, որոնք և նպաստելու են գիտության զարգացմանը:

Բուհական կրթության հետ գրեթե աղերս չունեցող Սերոբյանի պատկերացումները հանրակրթությունից ևս շատ պրիմիտիվ են... Օրինակ, ըստ Սերոբյանի, եթե ֆիզիկա առարկան միասնական քննությունների ժամանակ տարբեր մասնագիտությունների մոտ ոչ թե ընտրովի լինի, այլ պարտադիր, ապա ֆիզիկոսների քանակը կավելանա:

Սերոբյանի ելույթից հասկացա, որ նա ակնարկում էր, որ եթե

ֆիզիկան բժշկականում լիներ պարտադիր միասնական քննություն, ապա ֆիզիկայի դերը կարժևորվեր և փաստորեն, ըստ "մեծն" ֆիզիկոս Սերոբյանի այդ բժիշկը կարող էր ֆիզիկ դառնալ կամ կրթությունը շարունակեր դեպի գիտություն բնագիտամաթեմատիկան ուղղություններից մեկով...

2. Լինելով բուհի ռեկտորի ԺՊ, անգամ չունի տարրական պատկերացուներ պետական պատվերի ձևավորման քայլերի մասին: Անկախ նրանից, որ պետպատվերի տեղերն՝ ըստ մասնագիտությունների, հաստատում է կառավարությունը, բայց միևնույնն է տրամադրվում են բուհերի կողմից՝ դուրս գալով աշխատաշուկայի պահանջարկից:

Սերոբյանն ԱԺ ամբիոնից առանց ամոթի կոչ է անում զարկ տալ բնագիտամաթեմատիկան մասնագիտություններին, սակայն իր ղեկավարած բուհում խայտառակ պատկեր է. նրա թեթև ձեռամբ մի տարի առաջ ՇՊՀ-ում փակվեց "Ֆիզիկա", իսկ այս տարի "Մաթեմատիկա" մասնագիտությունները, չնայած, որ իրեն խելացու տեղ դրած նաև հայտարարեց, որ մարզի աշխատաշուկայում կա "Մաթեմատիկա" և "Ֆիզիկա" առարկաների ուսուցիչների պահանջ: Հետաքրքիր է, ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն մտածում է, որ իր փոխարեն այլ մարդիկ են իրականացնելու մասնագիտական կողմորոշում դպրոցներում: Զավեշտ է, բայց փաստորեն, ըստ Սերոբյանի, մարզում կա այդ մասնագետների պահանջարկ կա, բայց ինքը փակում է բուհում հենց այդ մասնագիտությունները…

Մեր ամբողջ բուհը ավիրած այս մարդն իր պրիմիտիվ պատկերացումերով, դեռ մի բան էլ պատրաստ է համագործակցել կրթության նախարարություն հետ... Երևի նախարարությանը խորհուրդներ է տալու, թե ինչպես համոզել կոլեկտիվին և փակել իր "սիրելի" ամենակայացած մասնագիտությունները...

Սերոբյանն անգամ պրիմիտիվ պատկերացում չունի, որ եթե բոլոր բուհերում պետական պատվերի գերակշիռ մեծամասնությունը տրամադրում են այդ բաժիններին, քանի որ մեկ պետպատվերին բուհին պետության կողմից վճարած գումարը հավասարազոր է երեքից չորս վճարովի ընդունված ուսանողի գումարին (նկատի ունենալով մեր բուհի այդ բաժինների վարձավճարի չափը): Անգամ 2 ական պետական պատվեր ապահովելու դեպքում հնարավոր էր ծախսը փակել, այլ ոչ թե ինչ-որ աչքաչափով արված հաշվարկերով փակել մասնագիտություններ, որոնք եղել են բուհի հենասյուները:

3. Ինչ-որ անհեթեթ տվյալներ է բերում ԳԹԿ-ից տարբեր տարիներին ֆիզիկա առարկան հանձնած դիմորդների քանակից՝ առանց պատկերացնելու, որ գոյություն ունի շրջանավարտ հասկացողություն և քանի տոկոսն են դիմել բարձրագույն հաստատություն, ավելին՝ քանիսն են դիմել ուղիղ այդ մասնագիտություններով: Այլապես ինչ կապ կար այդ բերված անկապ թվերի միջև, հավանաբար ոչ մեկը չխորացավ բովանդակության մեջ:

Ընդ որում, բարձրաձայնում է որ մեկ դիմորդ էր ֆիզիակայից դիմել մեր բուհը և այն էլ գնաց այլ բուհ: Այո՛, պետք է և գնար... ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն մոռանում է, որ ինքն ունենալով կես դրույք դասաժամ, որոշ կուրսերում լսարան չի մտել, չի տարել իր ուսանողներին անձամբ պրակտիկայի և թույլ է տվել այլ անօրինականություններ, բայց վարձատրվել է իր կողմից չկատարված աշխատանքի դիմաց,կեղծել փաստաթղթեր ու հիմա էլ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվել դատարանում...

4. Խոսում է ավագ դպրոցի մասին, ծրագրերի ու հոսքերի մասին, մենաբանելով և անելով հակառակ ենթադրություներ, անգամ դեռ չպատկերացնելով ավագ դպրոցի դերը և նշանակությունը... Ընդ որում նույն մարդու թեթև ձեռամբ նաև ՇՊՀ-ի կայացած ավագ դպրոցը հայտնվեց ահավոր ծանր վիճակում…

ԱԺ ամբիոնից ամպագորգոռ ելույթ ունեցող ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն լավ կլիներ այդ ամբիոնից խոհուրդ տար, թե ինչպես չմտնելով լսարան վարձատրվել է, թե ինչպես է առանց "իմանալու" գիտական հոդվածի համահեղինակ դարձել (առկա է ձայնագրություն), թե ինչպես կարելի է ընկերոջը թույլ տալ այլ բուհում 0,5 դրույք լսարանային ժամ ստանալ, երբ ՇՊՀ-ում նա ծանրաբեռնված է 1,5 դրույքով և այլն...

Լավ կլիներ Երվանդ Սերոբյանն ԱԺ ամբիոնից բացատրեր, թէ ինչպես է ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն ստանում 700 հազար դրամ, երբ բուհն ունի 2 հազար ուսանող, իսկ ԵՊՀ ռեկտորը ստանում 808 հազար դրամ, երբ ունի 20 հազար ուսանող...

Հ.Գ. Սերոբյանի ԱԺ ելույթի միակ բովանդակային մասը աղմուկն էր, երբ վերջինս ձեռքով հարվածեց բարձրախոսին...

Շիրակի պետական համալսարան Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին