f

Անկախ

Այդ կախարդական բառերը՝ «նախկիններ», «պետություն», «ժողովուրդ», «ժամանակ»


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանն ասում է, որ իշխանությունը վերջին 2.5 տարում բանակում այնպիսի ռեֆորմներ է արել, որոնց արդյունքում զինված ուժերի վիճակը շատ ավելի է լավացել: Ավելին, հայտարարում է, որ նախկինների ժամանակ զինվորը չէր զգում, որ պետությունն իր կողքին է:

Իրո՞ք:

Նայում եմ սրա կենսագրությունը, պարզվում է, որ բանակում չի ծառայել, ինչպես այդ խմբակցության պատգամավորների  մեծ մասը: Հետևաբար նա կարող է խոսել միայն դասալիքների անունից, բայց ոչ զինված ուժերի: Բնական է, որ չգիտի՝ զինված ուժերի վիճակը լավ է, երբ զինվորը զինված է և պատրաստված, համապատասխան փորձ ու հմտություններ ունի, ոչ թե կամ գոնե ոչ միայն ապահովված է լավ ներքնաշորով ու լավ ուտելիքներով: Մինչդեռ խոսում է՝ շատ լուրջ, մտածող մարդու դիմակով հղում անելով, իհարկե, «ժողովրդին»:

«Նախկինները զինվորներին դրդում էին, որ ամեն ինչ անեն մոտիկ տեղ ծառայելու կամ չծառայելու համար, իսկ մենք բացառեցինք դա: Վերջին 2.5 տարում, միանշանակ, պատրաստվում էինք պատերազմի, ուղղակի ժամանակն էր քիչ: Եթե ժամանակը շատ լիներ, ապա այնպես կպատրաստվեինք, որ Ադրբեջանը ռիսկ չաներ հարձակվել»,- ասում է:

Ուրեմն դարձյալ «նախկինները»: Փաստորեն նախկիններն են դրդել նրան, որ չկատարի հայրենիքին ծառայելու իր պարտքը և հիմա էլ խոսի ծառայածների անունից: Իսկ ներկաներն ահա Ազգային ժողովում տաքուկ տեղ ապահովելու, մեծ-մեծ պարգևավճարները գրպանը դնելու և բանակի մասին ճամարտակելու հնարավորություն են տվել: Էլ ինչպե՞ս չզգային «պետության» ներկայությունն իրենց կողքին նույնիսկ 3-4 ամիս առաջ զորակոչված, ճակատում կրակի տակ, առանց անհրաժեշտ սպառազինության, առանց պաշտպանական միջոցների մնացած պատանիները: Այն պետության, որը մսաղացն էր նետել զիվորներին, իսկ նրանց ծնողներին ամեն օր կերակրում էր սուտ լուրերով մեր հաղթանակների մասին, այն պետության, որը պատերազմի ավարտից գրեթե երեք ամիս անց դեռ դիակներ է հավաքում ու չգիտի էլ, թե իրականում քանի զոհ ենք ունեցել, քանի անհետ կորած ու գերի: Ո՞ր պետության մասին է խոսում, Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի՞, գուցե Ադրբեջանի՞, չէ՞ որ մեր հարյուրավոր գերիների կողքին, բուն իմաստով, այժմ Ադրբեջանի պետությունն է:

Ես, որ տղա եմ ուղարկել ծառայության, հիմա էլ պատերազմի, անունս դրել են «ժողովուրդ» ու իմ անունից հայտարարում են, թե այն ժամանակ պետությունը զինվորի կողքին չէր ու հիմա՞ է կողքին: Տղաս ծառայությունից վերադարձավ հպարտ, առնականացած, պայծառ ժպիտով, իսկ այս պատերազմից՝ կռացած, գլխիկոր, կոտրված տղամարդու խարանը դեմքին: Եվ սա իրավացիորեն լավագույն վիճակն է համարվում, քանի որ հազարավոր մայրերի զավակները չվերադարձան, թեկուզ գլխիկոր կամ վիրավոր: Ապշում ես, այսքան երիտասարդ ու այսքան փչացա՞ծ, այսքան անամո՞թ, այսքան անբարոյակա՞ն: Ուզում ես հասկանալ, սա ումի՞ց է ծնվել, մայր ունի՞, եթե ունի, ապա իմանալով հազարավոր սգացող մայրերի մասին, ինչպե՞ս չի պապանձվում:

Պարզվում է, որ հիմա էլ «ժամանակն» էր մեղավոր: Քիչ էր: Ժամանակն այնքան քիչ էր, որ հերիքեց միայն իրենց միլիոնավոր պարգևավճարների, ոչ պիտանի, չկրակող զենք և մայկա-տրուսիկ գնելու համար: Իսկ հիմա պետք է, որ այդ ժամանակը երկար ձգվի, հնարավորինս երկար, որ հերիքի իրենց իշխանության մնալու և վերարտադրվելու համար: Բայց այս քայլող անուղեղները չեն հասկանում, որ իրենց փրկությունը հիմա բերանները փակ պահելն է, ոչ թե փչացած պատեֆոնի ասեղի պես շարունակ մի գծի վրա լռվելով՝ նույն բառերը կրկնելը: Դրանք հիմա հակառակ ազդեցությունն են գործում, ու որքան շատ կրկնեն, իրենց ժամանակի ավարտն այնքան անակնկալ, կտրուկ ու դաժան է լինելու:

Անահիտ Հարությունյան

Հ.Գ. Ես այս երևույթին չէի անդրադառնա, եթե հերթական ֆեյսբուքյան ֆեյք կամ այն լաչառ, աղանդավոր, նիկոլի ջանին մեռնող կնիկներից լիներ: Փաստ է՝ նա ներկայացնում է մեր պետության բարձրագույն իշխանությունը, ու որքան էլ ուզենաս ջղերդ խնայել, չես կարող ձեռքդ թափ տալ ու լուռ անցնել:

Հասարակություն հայկական բանակ Կարեն Գրիգորյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին