f

Անկախ

Ադրբեջանցի զինծառայողները վերացնում են հովազի բնօրրան լեռնային անտառները


Բնապահպանների և լրագրողների ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ եմ հրավիրում վերջին շրջանում ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի Քաշաթաղի անտառտնտեսության տարածքներում ծառահատումների վրա։

Ինֆորմացիան այսպիսին է․

Սյունիքի մարզից դեռևս լուրերի մակարդակով ստացվում են ահազանգեր, որ ադրբեջանցիները տեղացիներին առաջարկում են վառելափայտ էժան գներով - 3-5 հազ դրամ 1 խորանարդ մետրը։ Համեմատականի համար նշեմ, որ Հայաստանի տարածքում նույն քանակի վառելափայտը 20-30 հազ դրամ արժի։ Զուգահեռ լուրեր կան, որ ադրբեջանցի զինծառայողները փորձում են հայերին առաջարկել բենզին 1 լիտրը 150-250 դրամով։ Այս լուրերի հետ կապված երկու ենթադրություն կարելի է անել, հաշվի առնելով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Տեղ գյուղից երկու ադրբեջանցի զինծառայող են վերադարձրել Ադրբեջանին, իսկ Վանք գյուղի մոտակայքից 16 ադրբեջանցի, որոնք հիվանդ էին։ Այդ լուրը պատճենով նկարների մեջ տեսեք👇։

Նշված հաղորդագրության մանրամասները թույլ են տալիս առնվազն ենթադրել, որ ադրբեջանական զինծառայողները, հայտնվելով իրենց երկրի սահմաններից հեռու, բարդ լեռնային և կլիմայական պայմաններում, խնդիրներ ունեն պարենի և կեցության հետ կապված։ Այսինքն՝ հավանական է, նրանք ծառերը կտրում են ու բենզին են առաջարկում, որ հայերից մթերք գնեն։ Սակայն կարելի է նաև ենթադրել, որ ադրբեջանցիները այդպիսով, միգուցե, տրամադրություններ են շոշափում հայերի, հատկապես՝ սահմանային գյուղերի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու և հետագայում այդ կապերը իրենց նպատակներին ծառայացնելու համար։ Այս վերջին տարբերակը քիչ հավանական է, սյունեցիների բնավորությունն իմանալով և հաշվի առնելով նրանց հայրենասիրության բարձր գիտակցությունը։

Սակայն ինձ որպես լրագրող և "Էկո-մեդիա" լրագրողական ցանցի համահիմնադիր մտահոգել է այն փաստը, որ ադրբեջանցի զինվորականները ակնհայտ սկսել են Քաշաթաղի անտառնտեսության ծառահատումները։ Այս տարածքները կարևոր բնապահպանական մաս են կազմել շարունակելով Զանգեզուր կենսոլորտային համալիրի պահպանվող գոտիները։ Պետք է նշել այդ վայրերը նաև մի շարք վերացող և պահպանությանը ենթակա կենդանիների բնական արեալի մեջ են։ Սա Հայկական մուֆլոնի, Բեզոարյան այծի և Առաջավորասիական ընձառյուծի տունն է։ Ստացվում է որ մենք տարիներով պահել-պահպանել ենք, ստեղծել էկոլոգիական միջանցքներ և հարևանությամբ կազմել ահռելի մեծ պահպանվող գոտի՝ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որ կարմիրգրքյան այդ կենդանիները կարողանան նորմալ տեղաշարժվել, իսկ այդ միգրացիայի ճանապարհները Ադրբեջանը պատերազմի ժամանակ վերացնում էր ջերմային, կամ ֆոսֆոռային ռումբեր նետելով անտառների վրա, հիմա էլ հազվադեպ տեսակի կաղնիների և ասեղնատերևների սպան է կազմակերպո՞ւմ։ Այստեղ նկարներում քարտեզի այն մասերն են, որտեղ արձանագրվել են թշնամու կողմից ծառահատման դեպքեր։ Սկզբում իրենք կտրում էին, իրենց տեղակայման վրանների կողքին, իբր տաքանալու համար, իսկ հիմա ըստ ականատեսների անցել են ավելի լայն ծառահատումների։ Անվտանգության նկատառումներից ելնելով չեմ տեղադրի տեսագրությունը, որը ինձ տրամադրվել է։ Տեսագրության մեջ փաստ է, որ կտրում են ծառերը։ Տարածքների՝ Շուռնուխի, Եղվարդի, Կապանի օդանավակայանի հարակից հատվածներում, ադրբեջանցիների լեզվով ասած Ղազանչիի և այլ վայրերում էն դրանք արձանագրվել։

👇տես քարտեզներում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

Զանգեզուր Կենսոլորտային Համալիր

կարող է արձանագրե՞ք այս ահազանգը և ներկայացնեք միջազգային ատյաններին։

Նարինե Կիրակոսյան ՖԲ Գրառում Սյունիքի մարզ հայ անտառ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին