f

Անկախ

Սերժանտ Կարո Հովագիմյանը մասնակցել է վիրավորների տեղափոխման, բուժօգնության ցուցաբերման գործընթացին, օգնել է նորակոչիկներին, զոհվել է Հադրութում. ԵՊԲՀ


Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը: Ի տարբերություն մյուս զոհված հերոսների՝ Կարոն Հայաստանում չէր ծնվել: Հովագիմյանների ընտանիքը Սիրիայից է, 2003 թվականին են Հալեպից տեղափոխվել Երևան, երբ ընտանիքի ավագ զավակը՝ Կարոն, ընդամենը երկուսուկես տարեկան էր: Առաջին անգամ հայրենիքում է մանկապարտեզ հաճախել: 2012 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի երկրորդ կիսամյակից զորակոչվել է բանակ:

Կարոյի՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվելու որոշումը պատահական չէր: Նա ցանկանում էր լրացնել հոր` Սարգիս Հովագիմյանի հիմնած ատամնատեխնիկական լաբորատորիայի գործունեությունը: Փոքր հասակից ծանոթ է եղել այս ոլորտի նրբություններին, և երբ եկել է մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշել է համատեղել բժշկությունն ու տեխնոլոգիաները՝ սովորել ստոմատոլոգիա:

Հայրն էլ, քաջալերել է որդուն ապագա մասնագիտության ընտրության հարցում:
Սարգիս Հովագիմյանն ընդգծում է, որ որդին ընկերասեր էր ու խաղաղասեր էր: Նա հաճախել է մարտարվեստի, կիթառի, մշտապես ուսումնական հաջողություններ է գրանցել ու բարձր միավորներով ընդունվել բժշկական բուհ:
Մեր օրերի հերոսը բուժակների ռազմական ուսումնարանում վերապատրաստվելուց հետո Ջրականի (Ջաբրաիլի) գնդում ծառայում էր որպես բուժակ:

Ծառայության ընթացքում սերժանտ Կարո Հովագիմյանը դիրքապահ գումարտակի տղաների հետ իրականացնում էր հերթապահություն: Առաջնագծում ակտիվ մասնակցել է վիրավորների տեղափոխման, բուժօգնության ցուցաբերման գործընթացին, օգնել է նորակոչիկներին:

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ կապի մեջ լինելով ընտանիքի հետ՝ միշտ նշել է, որ իր մոտ ամեն ինչ լավ է, և ինքը որևէ բանի կարիք չունի: Ընտանիքի տեղեկությամբ՝ Կարոն զոհվել է Հադրութում: Հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսը հունվարի 9-ին հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում»:

ԵՊԲՀ Կարո Հովագիմյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին