f

Անկախ

Համոզված եմ՝ պաշտոնական Բաքուն ավելի շատ էլ էր պատրաստ "վճարել" այդ հաղթանակի համար...


Քայլիստ ադրբեջանագետուհին ուրախ է, որ Ադրբեջանը մեծ կորուստների գնով է մեզ հաղթել (լուսանկար)

Նիկոլի երեսփոխանների մեջ մի ադրբեջանագետուհի կա՝ Տաթևիկ Հայրապետյանը... Սույն կերպարի, ուսանողների համար դասախոսություն կոչված պրիմիտիվ և անգրագետ ելույթը "բախտ" եմ ունեցել ունկնդրելու, որից ուղղակի զզվել եմ...

Իրենց քայլիստ առաջնորդ, կապիտուլյանտ Նիկոլի կողմից տանուլ տված պատերազմից հետո ազերի ծաղրանկարիչ Գյունդուզ Աղաևի մոլի երկրպագու Տաթևիկն ընդհատակ էր անցել, բայց ինչպես մյուս իր անորակ կոլեգաները, սա էլ կրկին ելավ ջրի երես ու հիմա հարցազրույց է տվել վարչապետի աթոռից կառչածի ընտանիքին պատկանող կայքին ու հպարտացել, որ "Թեև մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից"... Ստացվում է, այս պրիմիտիվը ուրախացել է, որ ազերիները մեծ կորուստների գնով են մեզ հաղթել...

Լավ այսքան տգետ... Ու սա գիտթեկնածու է...

Սրան մեկը չկա բացատրի, որ նախ՝ մեծ կորուստների գնով, թե՝ ոչ, միևնույն է Ադրբեջանը մեզ հաղթել է... Համոզված եմ՝ պաշտոնական Բաքուն ավելի շատ էլ էր պատրաստ "վճարել" այդ հաղթանակի համար...

Հետաքրքիր է իմանալ այս անգրագետից, ի՞սկ մենք շատ "թեթև" ենք այդ պարտություն համար վճարել... Դավաճան Նիկոլը ու իր վարչակարգը պետական գաղտնիքի քողի տակ թաքցնում են իրական զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը...Մոտ 200 բնակավայր (առանց խոշորացման), մեր սրբավայրերը և այլն անցել են Բաքվի վերահսկողության տակ... Տարբեր տվյալների համաձայն մեր նյութական վնասները կազմում են մոտ 40 միլիարդ դոլար... Իսկ տարածքային կորուստները՝ 12 հազար քառակուսի կիլոմետրից ավել է... Ինչի՞ վրա է ուրախանում այս թերուս մազոխիստը...

Ի գիտություն անգրագետ և պրիմիտիվ ադրբեջանագետուհու՝ դավաճան առաջնորդդ՝ ազգադավ Նիկոլը, Արցախի մեծ մասն առանց մի կրակոցի է նվիրել Ադրբեջանին, որի համար Բաքուն որևէ կորուստ չի կրել...

Պատերազմի ընթացքի մասին 44 օր հասարակությանը խաբած իշխանության ներկայացուցիչի այս ուրախությունն ուղղակի զավեշտալի է...

Հ.Գ. Հայրենական մեծ պատերազմում մենք՝ որպես ԽՍՀՄ մաս կազմող հանրապետություն շատ մեծ կորուստների գնով կերտեցինք ԽՍՀՄ-ի հաղթանակը՝ ջախջախելով ֆաշիստական Գերմանիային... Տեսել եք, որ մի գերմանացի ուրախանա, որ ԽՍՀՄ-ը մեծ կորուսների գնով իրենց հաղթել է...

Տաթևիկ Հայրապետյան Գագիկ Համբարյան ՖԲ Գրառում Պատերազմ Ադրբեջան

Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Ավելին
Ավելին