f

Անկախ

Մարուքյանը դիմել է Ռուստամ Բադասյանին՝ ազատազրկված անձանց հետ տեսակցությունները թույլատրելու հարցով


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Առաջարկել եմ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ.

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտ ամսից արտակարգ դրության իրավական ռեժիմի ուժով՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել և մինչ այժմ կիրառվում, այդ թվում՝ արգելվել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց տեսակցությունը։

Մեզ են դիմել ազատազրկված անձանց հարազատներ, ովքեր հայտնում են իրենց արդարացի դժգոհությունը վերը նշված արգելքի վերաբերյալ։ Ազատությունից զրկված անձիք արդեն մեկ տարի է, ինչ չեն տեսակցել իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ակնհայտ է, որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկել եմ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։

Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։

Էդմոն Մարուքյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին