f

Անկախ

Բոլոր նրանց, ովքեր հավատում են այս վարչապետին և ասում թե Նիկոլ Փաշինյանը չէ այս խայտառակ պարտության մեղավորը` խնդրում եմ պատասխանել ներքոնշյալ հարցերին


Բոլոր նրանց, ովքեր հավատում են այս վարչապետին և ասում թե Նիկոլ Փաշինյանը չէ այս խայտառակ պարտության մեղավորը` խնդրում եմ պատասխանել ներքոնշյալ հարցերին:

1. Ո՞ր կառավարության օրոք հետ կանչվեց ռազմահայրենասիրական կրթության նախագիծը: Ո՞ր կառավարության օրոք, դադարեցվեցին «Պատանի երկրապահ» ակումբների պետական ֆինանսավորումները:

2. Ո՞ր կառավարության օրոք, բարձրաստիճան անձանց կողմից ծաղրուծանակի ենթարկվեց, անտեսվեց և պատշաճ աջակցություն չստանալով, առողջական խնդիրներից մահացավ, Հայաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրության զարգացմամբ զբաղվող, հարյուրավոր ԱՐՄԱԹ լաբորատորյաների հեղինակ և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» կազմակերպության հիմնադիր ղեկավար, գիտնական Կարեն Վարդանյանը:

3. Ո՞ր կառավարության օրոք անտեսվեցին և հետին պլան մղվեցին ՊՆ Վիգեն Սարգսյանի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնց միջոցով գիտաշխատողները ևս պետք է սկսեին զբաղվել բանակի շենացմամբ: Դադարեցվեց նաև «Դիտակետ» ծրագիրը, որը աննախադեպ հետազոտություն էր, ուսումնասիրում էր բանակում առկա հիմնախնդիրներն ու մշակում լուծման ուղիներ։

4. Ո՞ր կառավարության օրոք գնվեցին «դատարկ» ՍՈՒ-30ՍՄ մարտական ինքնաթիռներն, առանց հրթիռների:

5. Ո՞ր կառավարության օրոք այլանդակվեց ՀՀ քաղաքացիական ավիացիան և Հայաստանը զրկվեց անգամ Ազգային ավիափոխադրող կազմակերպություն ունենալուց:

6. Ո՞ր կառավարությունը Իսրայելի հակառակորդ Հորդանանից գնեց օգտագործված և հնամաշ հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնցով Արցախում հայերը պետք է իբրև թե պայքարեին Ադրբեջանի օդուժում առկա, ժամանակակից և հենց նույն Իսրայելի կողմից արտադրվող անօդաչու թռչող սարքերի դեմ:

7. Ո՞ր կառավարության օրոք զորամասերում, պարտադիր ժամկետային զինծառայողներին թույլատրվեց անարգել բջջային հեռախոսներ պահել, որոնց ազդանշանները, ձայնը, գտնվելու վայրը, հակառակորդը կարողանում է որսալ:

Նիկոլ Փաշինյան պարտություն հայոց բանակ Հայկ Քիսեբլյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին