f

Անկախ

ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը՝ խաղատանը,լուսանկար


Այս լուսանկարում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է՝ խաղատանը։ Նրա խաղընկերներն են ՊԵԿ ևս երկու աշխատակից, մեկը ՆԱՎ-ի՝ ներքին անվտանգության վարչության աշխատակից է, մյուսը Զվարթնոց մաքսատան-վարչության պետ Տիգրան Զաքարյանն է, որը, մեր տեղեկություններով, Մաշադյանի քավորն է։ Մեզ ասացին՝ լուսանկարը ամռանն է արվել։ Մեզ նաեւ պատմեցին, որ ՊԵԿ փոխնախագահը խաղատուն գնալու հետ սեր ունի, ինչն արտառոց է պետական պաշտոնյայի դեպքում։ Իսկ այս դեպքում՝ առավել արտառոց է, քանի որ խաղատանն է հայտնվել այն ժամանակ, երբ երկրում կարանտին էր, և խաղատները չէին գործում, սահմաններն էլ փակ էին։ Ենթադրաբար, սա հայաստանյան խաղատներից մեկը չէ, այլ արտերկրում է, մեզ ասացին՝ ըստ ամենայնի՝ Սոչիի խաղատներից մեկում են։ Իսկ թե ինչպես են մեկնել՝ փակ սահմանների պարագայում, կարող է ասել միայն ինքը։ 

Ուստի լուսանկարի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ անձամբ Ռաֆիկ Մաշադյանից, որը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամն է և ՊԵԿ-ում բարձր պաշտոններ է զբաղեցնում դեռ նախկինների ժամանակներից։

Հիշեցնենք նաև, որ ժամանակին Սերժ Սարգսյանին ու շատ նախկիննեի մեղադրում էին խաղատուն գնալու մեջ, և, առհասարակ, պետական պաշտոնյայի՝ խաղատուն այցելելը առնվազն բարոյական առումով ընդունելի և ընկալելի չէ։ 

Մենք կապվեցինք Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, նախ սկսեց հերքել, թե նման բան չի կարող լինել։ Հետո, երբ ասացինք, որ լուսանկարում ինքն է՝ խաղասեղանի մոտ նստած, սկսեց հունից դուրս գալ և խախտել կոռեկտության սահմանները։ «Ես չգիտեմ՝ ինչ նկար ա հայտնվել ձեր մոտ, ես նորից եմ ասում՝ բացառված ա, նման բան չի կարա լինի»,-ասաց նա։


Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ խաղատանն եք եղել։ «Դու, ընգեր, գիտե՞ս, որ խաղատուն Հայաստանում չի աշխատում ընդհանրապես, խաբա՞ր ես, թե՞ չէ»,-ասաց նա։

Ասացինք, որ սա կարծես թե ամռան լուսանկար է, եւ մեր տեղեկությամբ՝ Հայաստանում չէ, այլ Հայաստանից դուրս։ Ապա ՊԵԿ փոխնախագահը սկսեց զայրանալ, սպառնալից տոնով խոսել․ «Ուրեմն, լսի քեզ ինչ եմ ասում, պարոն Վահե Մակարյան, Դուք արդեն փորձեր եք անում վարկաբեկելու կամ իմ անձնական կյանքի մեջ եք մտնում, ինչ ուզում ես հրապարակի, ուրեմն, քեզ զգուշացնում եմ․․․Արա, լսի քեզ ինչ եմ ասում, ընդհանրապես էլ ինձ չզանգես, ինչ ուզում ես հրապարակի»,-ձայնը բարձրացրեց Մաշադյանը՝ կորցնելով ինքնատիրապետումը։ 

 

Հ․Գ․ Ավելի ուշ մեզ ասացին, որ լուսանկարում երևացող խաղատունն իսկապես Սոչիում է գտնվում։ Սոչիի «Կռասնայա պոլյանա» թաղամասում գործող երեք խաղային կոմպլեքս գոյություն ունի։ Այս մեկը, որտեղ եղել են ՊԵԿ պաշտոնյաները, «Բումերանգ» խաղատունն է։

Ռաֆիկ Մաշադյան խաղատուն ՊԵԿ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին