f

Անկախ

Ինձ համար անձնական ողբերգություն է, որ մարդիկ, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, պաշտոնը շատերին փչացրեց. Գոգյան


Ինչպես ցույց տվեց 2018-2020  թվականների փորձը, առայժմ իմ հնարավորությունները շատ ավելի հզոր են, ես ինքնուրույն ավելի շատ գործ կարող եմ անել, քան կառավարության ներսում, երբ որ  կառավարության ներսում կլինի հստակ նպատակ, ցանկացած իշխանության հետ պատրաստ եմ համագործակցել՝ առաջին հերթին իմ երեխաների ապագայի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը:

«Ես կարող եմ իմ երեխաների կրթությունն ապահովել, բայց եթե ընդհանուր հասարակությունը լինի դեգրադացված, ապա իմ երեխաների կրթված լինելն ավելի վատ կանդրադառնա իրենց առօրյայի վրա, ինչպես իմ հետ տեղի ունեցավ 2018-2020 թվականներին, երբ ընկա մի միջավայր, որտեղ ես եւ իմ գաղափարները խորթ էին»,-ասաց նա:

Հարցին, թե չգիտե՞ր, որ նման միջավայր է ընկնելու, Գոգյանը պատասխանեց. «2018 թվականի հուլիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեսյբուքում գրեց՝ մի հատ հեռախոսահամարդ գրի, ես էլ կատակով ասացի, որ փոխնախարարի պաշտոն չեմ ուզում: Համարս գրեցի, Հովհաննիսյանն ասաց, որ նախարարն ուզում է հետս խոսել: Պատրաստվեցի ու արագ գնացի, Արայիկ Հարությունյանն արդեն կառավարությունում էր, Հովհաննիսյանն ինձ ասաց՝ քեզ նշանակում ենք ԲՈԿ նախագահ: Պատասխանեցի, որ մեկ շաբաթից գնալու եմ Սաուդյան Արաբիա, հետո՝ Ռումինիա, գնամ, գամ, կհասկանանք, Հովհաննիսյանն էլ ասաց՝ լավ: Գնացի ու հաջորդ օրը իմացա՝ նշանակվել եմ ԲՈԿ-ի նախագահ: Այսինքն ժամանակ էլ չեմ ունեցել գիտակցելու, հասկանալու»:

Կրթության փորձագետն ասաց, որ նշանակման ժամանակ դրական է վերաբերվել հեղափոխական գաղափարներին, դրանք կրող մարդկանց: «Ինձ համար այժմ անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդիկ, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնը նրանցից շատերին փչացրեց, իրականում նրանք չունեին այն գաղափարը, որոնց համար փողոցային պայքար էին մղում: Կարծում էի՝ պայքարի համար գաղափար կար, բայց գուցե դա զուտ պաշտոնի համար էր»,-մանրամասնեց նա:

Սմբատ Գոգյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին