Նայեք կից տեսանյութը։ Ջաբրայիլում զորքը պարտության մատնած, մեծ կորուստներ տված կիսագրագետ Անդրանիկ Փիլոյանին Նիկոլը ազգային հերոսի կոչում է տվել, նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Երեկ երեկոյան իմ հայրենի Ոսկեվան գյուղում ես մասնակցում էի մեր հարեւան Յուրիկ (Սենիկ)Մարգարյանի առանձնատան հրդեհի մարմանը։ Հրշեջները 17 կմ հեռավորությամբ գտնվող Նոյեմբերյան քաղաքից եկան ահազանգից մեկ ժամ հետո, տան երկրորդ հարկը՝ գույքով հանդերձ, ամբողջությամբ այրվեց; Ես օգնում էի , վերմակներից ինչ-որ բան հանեցի տնից։ Պետությունը պարտավոր է օգնել 6 անչափահաս ունեցող այս ընտանիքին, թե չէ հայրենիքի դավաճաններին ազգային հերոս սարքելով, նախարար նշանակելով, պարգեւավճար տալով երկիրս կործանում է։