ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 136,252 նոր դեպք: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 26,076,032-ի: Գրում է Russian.rt.com-ը
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
Համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից գրանցվել է ավելի քան 439 հազար մահվան դեպք:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում հայտնաբերվել էին կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի առաջին դեպքերը:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 102 միլիոնը: