Հունվարի 31-ին մեր Գեւորգը՝ սահմանամերձ Բաղանիսի բնակիչ Գեւորգ Ղուզանյանը կդառնար 20 տարեկան, ավաղ, նա չտեսավ իր կյանքի 20-րդ գարունը, երազանքները մնացին անկատար, կյանքի երթը ընդհատվեց։ Նա թշնամու ԱԹՍ-ի հարվածից 17 ընկերների հետ զոհվեց Ջրականում(Ջաբրայիլ)։ Մեր ժպտադեմ, գեղեցկատես Գեւորգ, քեզ պահեցիր իսկական տղամարդու պես, չցանկանալով ծնողներիդ անհանգստացնել, նրանց չհայտնելով, որ քեզ Արցախ են տեղափոխել, առաջնագիծ։
Արցունքները ինձ խեղդում են, բռունցքս սեղմված է ցասումից։ Քո լուսավոր պատկերը` միշտ մեր առաջ, հիշատակդ՝ ընդմիշտ մեր սրտերում, քանի կանք, ապրում ենք այս մեղավոր, դավադիր աշխարհում։
Բառերն անզոր են ներկայացնելու այն խոր վիշտն ու անհուն տառապանքը, որ զգում ենք։ Դու ընդմիշտ մնացիր 19 տարեկան, սիրելի Գեւորգ։