ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 162,6 հազար նոր դեպք: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը հասել է 25,9 մլն-ի: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:
ԱՄՆ-ում COVID-19-ով վարակված հիվանդների շրջանում մեկ օրում գրանցվել է 3483 մահ: Համավարակի ամբողջ ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 436,8 հազար մարդ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում հայտնաբերվել էին կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի առաջին դեպքերը: