Աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 562,001 դեպք: Այդ մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Գրում է Gazeta.ru-ն:
Կազմակերպության տվյալներով՝ մինչ օրս աշխարհում գրանցվել է COVID-19-ով վարակման 100 455 529 դեպք:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 2.1 միլիոնը:
Ավելի վաղ ԱՀԿ Առողջության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը գնահատել էր աշխարհում COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը: