РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ փետրվարն ու մարտը շրջադարձային կլինեն, որից հետո կորոնավիրուսի համաճարակը կնահանջի: Գրում է Gazeta.ru-ն:
«Կարծում եմ, որ փետրվար-մարտ ամիսները շրջադարձային պահեր կլինեն, և համաճարակը կսկսի նահանջել», - նշել է նա:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ կորոնավիրուսով վարակման ռիսկը շարունակում է չափազանց բարձր մնալ, ուստի անհրաժեշտ է շարունակել պահպանել կանխարգելիչ միջոցառումները: Ներկայումս Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատվել է 3 813 048 մարդու մոտ: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 19 238 նոր դեպք: