f

Անկախ

Դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործի հարուցումը մերժելու դեմ փաստաբանների բողոքը. ուղիղ


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ հունվարի 29-ին, ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու Հատուկ քննչական ծառայության և Դատախազության որոշումների դեմ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին՝ Արցախի շրջանները Ադրբեջանին հանձնելու օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր․ «Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, կոչ եմ անում պատրաստվել վրեժի՛, պատրաստվել վրեժի՛։ Էս կոռուպցիոներ օլիգարխ ստահակներին․․․Այո, մենք ճիշտ չենք վարվել։ Այս երկիրը թալանածներին, զինվորի հացը գողացածների, զինվորի զենքը գողացածների, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են՝ ինչի մասին է խոսքը, կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ, այո, մեր զինվորների վրեժը մենք դրանցից պիտի հանենք, մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պիտի հանենք։

Էդ Հանրապետական, էդ ԲՀԿ-ական թալանչիներին, էդ հայրենիքի դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի։  Այսօր մտնում են մարզպետարաններ, էդ պղնձամոլիբդենային կոմբինատի եսիմովքեր, որ երկիրը թալանել են, մտածում են՝ իրենց ժամանակը եկել ա՞․ իրենց ժամանակը չի գալու, եկել ա քաղաքացու վրեժի ժամանա՛կը, քաղաքացո՛ւ վրեժի՛ ժամանակը։ Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետեւից, էսօրվա դեբոշերների հետեւից՝ հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից։ Գնալու ենք «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետեւից։ Էդ հայրենքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են․ բացառված է»։

Հաղորդում ներկայացրած փաստաբանները համոզված են, որ վարչապետի այդ հայտարարությունը պարունակում է ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

Նիկոլ Փաշինյան Ընդհանուր իրավասության դատարան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին