f

Անկախ

«Հրապարակ»․ Երկար եմ մտածել՝ պարտությունը ապիկա­րությա՞ն, գուցե այն բանի հետևանք էր, որ դատարկ ուղեղներով մարդիկ եկան իշխանությա՞ն, բայց դա եղել է դավաճանություն․ Վ․ Դևրիկյան


«Մ. Աբեղյանի անվան գրակա­նության ինստիտուտի տնօրեն, ազա­տամարտիկ Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ բանակի օրով ամենա­ճիշտ խոսքը լռությունը կլիներ, բայց պետք է արձանագրել, որ այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմում, նույնիսկ համաշխարհային առումով եզակի էր.

«Թե՛ մեր, թե՛ համաշխարհային պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ բանակը չի կռվել, և ամոթալի պարտություններ են եղել: Հայ իրականության մեջ դրա բարձրակետը Կարսն էր, բայց հա­մաշխարհային պատմության մեջ շատ քիչ կան օրինակներ, երբ բա­նակն ինքնամոռաց ձևով կռվում է, ժողովուրդը կամավորագրվում է, բայց արդյունքում տեղի է ունենում նման խայտառակ պարտություն: Դա կարող է բացատրվել միայն մի բանով՝ դավաճանությամբ: Ես երկար ժամանակ մտածել եմ, թե դա տգիտության արդյո՞ւնք էր, ապիկա­րությա՞ն, գուցե այն բանի արդյունք, որ դատարկ ուղեղներով մարդիկ ինքնավստահությամբ եկան իշխանությա՞ն, բայց հիմա բոլոր կարգի վերլուծությունները ցույց են տալիս, որ դա եղել է դավաճանություն, և ամբողջ պատերազմի ընթացքում այդ դավաճանությունը փորձել են սքողել դատարկ կարգախոսներով:

Պատերազմի 4-րդ, 5-րդ օրը, երբ այդ տեղանքները մտովի պատկե­րացնում էի, հասկացա, որ այդ դա­տարկ, ամպագոռգոռ բաները, որ ասում էին՝ էս ինչ ձևի օպերացիա են արել, այսքան տանկ են խփել, անհե­թեթություն է, որովհետև գիտեի՝ այդ տարածության վրա տեխնիկապես դա անհնար է, տանկը զինվոր չէ, եթե զինվորի միջանձնային հեռավո­րությունը 5-7 մետր է եղել, տանկինն անհամեմատ երկար է եղել, և այդ ուղղության վրա այդքան տանկ չէր կարող գալ: Եվ հիմա մենք պետք է զարմանանք մեր բանակի վրա, որ ինչքան մարտունակ ու հերոսական է եղել, որ կարողացել է նման ստոր դավաճանության պայմաններում կռվել»:

Այդ ապիկարությունը և դավա­ճանությունն արդարացնելու հա­մար, ըստ Դևրիկյանի, մի կեղծ ու ողորմելի թեզ են շրջանառում, թե բանակից կտրել և իրենց առանձնա­տուն են կառուցել. «Ես չգիտեմ՝ որևէ առանձնատուն ինչքանով է բանակի հաշվին կառուցվել, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2015-ին, երբ նույն կրակային հզորությամբ Ադրբեջանը հարձակվեց, որևէ էական արդյունքի չկարողացավ հասնել և անհամեմատ ավելի զոհեր տվեց, որովհետև այն ժամանակ կար ճիշտ կազմակերպվածություն, փորձ և պրոֆեսիոնալիզմ, իսկ ամենակարևորը՝ չկար դավաճանություն: Ասում են՝ բանակից փողերը կտրել են, խրամատը նեղ են սարքել 40 սմ. կարդում ու զարմանում ես, որ այդ մարդիկ բանակի պաշտպանության հետ առնչվող մարդիկ են, խրամատն ինչքան լայն սարքես, այնքան հավա­նականությունը մեծ է, որ կրակված արկը կգա կընկնի մեջը՝ պայթելով ու ոչնչացնելով:

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարա­րում եմ, որ մեր ամբողջ առաջնագիծն ըստ արժանվույն կահավորված է եղել, և օպտիմալ լայնությունը եղել է այնքան, որ զինվորը կարողացել է տեղաշարժվել, համապատասխան բաշխման և տեղաշարժման գործողություններ տեղի ունենան, այսինքն՝ ամեն ինչ արվել է գրագետ, օպտիմալ բարձր մակարդակի վրա: Թող իրենք ամաչեն ու մտածեն, որ զինվորը զրահաբաճկոն չի ունեցել: Մեծ քննութ­յուններ են պետք՝ այս ամեն ինչը հասկանալու համար: Մտքով ասում եմ՝ դավաճանություն է, բայց սրտով չեմ կարողանում հավատալ, որ նման ճիվաղներ կլինեին, ովքեր հանուն փողի նման բան կանեին: Միայն ճիշտ քննությունը ցույց կտա դա:

 

Ավետարանական ճշմարտությունն ասում է՝ ինչ չափով դատես, նույն չա­փով պիտի դատվես: Հիշում եք, չէ՞, ինչ մեծադղորդ՝ Ապրիլյան պատերազմի հարցերը քննող հանձնաժողով էին ձևավորել այն դեպքում, որ այն ժամանակվա արդյունքներն անպատկե­րացնելի էին, որին մենք ոչ միայն ըստ արժանվույն դիմագրավեցինք, այլև հստակ պարզ եղավ, թե դրա­նից հետո մեր բանակի ուղղությունը, պաշտպանությունը, հակամիջոցներն ինչպես պետք է զարգանան, և այդ պայմաններում այսպիսի անփա­ռունակ պարտություն..., բայց մարդիկ հանձնաժողով ստեղծեցին, և դրա նախագահը, անդամնե­րը, ստեղծողները թող հիմա ամո­թից գնան կախվեն կամ հրապա­րակային ներողություն խնդրեն: Կանչում էին մեր հերոսներին ու հաշվետվություններ էին պահանջում, մեկը հիմա ասի՝ այ ճիճուներ, բա հի­մա ինչ եք անում... չգիտեմ՝ տոնա­կան օրով ճիշտ է այս ամենի մասին խոսել, բայց ես ոչ միայն ընդհանուր պարտության վրա եմ ողբում, այլև իմ անիմաստ դարձած կյանքի, անցյալի վրա, պարզվեց՝ ամեն ինչ իզուր ու անհեթեթ դարձավ:

94-ին Մատաղիս մտնողներից առաջիննե­րից մեկը ես եմ եղել, դա իմ կյանքում ավելի մեծ հպարտություն է եղել, քան գիտական ցանկացած նվա­ճում: Վերջերս ինձ համար թանկ մարդկանցից մեկը, որ զոհվել էր, նրա մայրն ասաց՝ երնեկ այդ Մատաղիսը չազատագրեիք, իմ տղան էլ այդտեղ չէր զոհվի: Ու մտածում ես՝ իսկապես, ո՞ւմ էր պետք այդ զոհողությունը, գուցե այսօրվա զոհերն էլ չէին լինի»: Դևրիկյանն ընդգծում է՝ այս պարտությունը ոչ թե մեր բանակի պարտությունն էր, այլ ռազմաքաղա­քական ղեկավարության. «Որ ասում էին՝ ազգ-բանակ, դա իսկապես իր արդյունքը տվեց, և 44 օր տևած պատերազմի ընթացքում մենք ունե­ցել ենք բանակ և դրան զուգահեռ՝ նաև ազգ-բանակ: Սա մի կողմից բացառիկ և հպարտացնող երևույթ է, մյուս կողմից էլ շատ մտահոգիչ է, որովհետև հոգեկան խոյանքների մեջ՝ նման դավաճանություններից հետո խորը հուսալքությունն ու բա­րոյալքությունն են հաջորդում և հա­կառակ էֆեկտի բերում: Այսօր մեր ժողովուրդն իրապես կանգնած է մեծ արտագաղթի և մեծ խնդիրների առաջ: Մեկուկես օր է, ինչ բացվել է օդային հաղորդակցությունը, և բոլո­րը տոմս առնելու մասին են խոսում: Մի նոր հոգի պետք է ներարկվի, որ հասկանանք՝ անպաշտպան չենք, մեր պաշտպանությունը և ամեն ինչը ծախել են, սա պետք է գիտակցի մեր ժողովուրդը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վարդան Դևրիկյան պարտություն

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին