f

Անկախ

Արդեն իսկ սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում․ Գևորգ Գորգիսյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու տեղեկությունների մասին


Արդեն իսկ սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում և չփնտրել կապ առկա իրողությունների, խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու տեղեկություններին։

«Մենք ականատես ենք լինում այն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, բայց որով հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք պետք է լուծվեն այլ երկրում մեր դեսպանատան կողմից, հետո միայն այդ խնդիրներից հասկանալ, թե ով կարող է դրանք լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, որևէ հարաբերությունների փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են մտերիմ մարդու ուղարկել, իրենց կարծիքով, լավ տեղ։ Այս քայլը դիտարկում եմ մերձավորին լավ պաշտոնի տեղավորելու քայլ և որևէ լուրջ փոփոխություն չեմ ակնկալում»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե, օրինակ, ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ իշխանությունները գիտեն, որ դատապարտվելու են, և յուրայիններին տեղավորում են լավ աշխատանքի, Գորգիսյանն արձագանքեց, թե ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ինքն այդ կարծիքին չէ։ «Եթե մեկին պետք է դատենք, կապ չունի՝ նա դեսպան է, նախարար է, նախագահ է, նրան պետք է բերենք ու դատենք»,-ասաց նա։

Գորգիսյանը նշեց՝ վիճարկում է ոչ թե Մակունցի լավ կամ վատ դեսպան լինելու հարցը, այլ սկզբունքը։ «Չկա խնդիր, որը լուծելու համար պետք է հենց Մակունցը։ Չի հայտարարվել խնդիրը, չեն հայտարարվել դրա լուծման տարբերակները։ Կա ուղղակի անձերի փոփոխություն, շարունակում են տարբեր մարդիկ անել նույն բանը»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ այսինքն՝ խնդիրն անձի մեջ չէ, և միգուցե դրական գնահատեն Մակունցի նշանակումը, եթե ներկայացվի խնդիրը, Գորգիսյանն արձագանքեց․ «Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական փորձ, ես կասկածում եմ, որ կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները։ Ես չգիտեմ՝  իր առջև ինչ խնդիր է դրված, միգուցե՝ գնալ և ամեն օր կոկտեյլ խմել, և նա դա իդեալական կանի։ Դեսպանը դիվանագիտական թիմի օղակ է, և կարևոր է՝ դիվանագիտական կորպուսն ինչ է անում»,-ասաց նա։

Գևորգ Գորգիսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին