Ռուսաստանում մեկ օրում ևս 21,513 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Հանրապետությունում գրանցված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 3,677,352-ի։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբից: Գրում է Russian.rt.com-ը։
Մեկ օրում կորոնավիրուսային վարակից 580 մարդ է մահացել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում 68 412 է կազմում:
Երկրում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում COVID-19- ից բուժվել է 3.081.536 հիվանդ: Օրվա ընթացքում վերականգնվել է 27 318 մարդ:
Նախորդ օրը Ռուսաստանում գրանցվել էր COVID-19 կորոնավիրուսի 21 887 և մահվան 612 դեպքեր։ 26 902 մարդ դուրս է գրել հիվանդանոցներից:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր երկրում COVID-19 դեպքերի նվազման միտման մասին:
Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքերով՝ Ռուսաստանի բոլոր մարզերում քաղաքացիների զանգվածային պատվաստումներն արդեն ընթանում են: