«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով խմբին մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսին: Գրում է Gazeta.ru-ն
Կազմակերպությունը խոստովանել է, որ հարձակումը իրականացրել են իրենց երկու անդամներ, նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդադում կրկնակի ահաբեկչության հետևանքով 32 մարդ է զոհվել, ևս 110-ը՝ վիրավորվել: