f

Անկախ

Օմեգայի գաղտազերծումից հետո քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը․ իրենց անունը թղթապանակում վերև՞, թե ներքև է․ Մ․ Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Մարինե Սուքիասյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

Օմեգայի գաղտազերծումից հետո գիտե՞ք, թե որն է քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը։ Ո՛չ, Արարատ Միրզոյանը չէ, նրա վրա բոլորը թքած ունեն։ Կարմիր թղթապանակի հաստությունն է։ Ու շատերը նախաինսուլտային վիճակում են՝ իրենց անունը թղթապանակում քանի սանտիմետր վերև՞, թե ներքև է։ Արդյո՞ք հերթն ըստ այբբենական ցանկի է, թե՞ ըստ կատարած այլանդակության, թե մեկ այլ սկզբունքով։

Ընդ որում, այդ հարցերը միայն իշխանական ճամբարում չեն, դրանք նույնքան ակտուալ են ոչ իշխանական համակարգերում ևս։

Իսկ նկատե՞լ եք, որ Օմեգային գրեթե ոչ ոք չի սատարում։ Նա էլ, վարկով գնված փոշեկուլի հայացքով, շարունակում է աշխատանքի գալ, կարծես թե բան չի եղել։

Ամենահետաքրքիրը ԱԱԾ-ի հերքումն էր, թե նա գործակալ չէ։ Բայց հերքումը պետք է տար ոչ թե մե´ր, այլ Թուրքայի հատուկ ծառայությունը, որը համեստորեն լռում է։

Միաժամանակ՝ իրենցքայլական Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցում ուղղակիորեն հաստատում է այդ գրության իսկությունը՝ պարզապես այդտեղ ոչ մի վատ բան չտեսնելով։ Բայց սա արդեն նեղ կուսակցական հարաբերությունների դաշտից է, որին մենք այսօր չենք անդրադառնա։

Հիմա հայ քաղաքական միտքը հառած է կարմիր թղթապանակին. ահել-ջահել, պաշտոնյա-ընդդիմադիր, նախկին-ներկա՝ սպասման մեջ են։

Որքա՜ն խոցելի է մեր պետականությունը։ Երկրի կայունությունը կարող է կախված լինել մի թղթապանակից։ Իսկ եթե թղթապանակի փոխարեն դրված լիներ, ասենք, Կոկորդիլոս Գենայի նկարը, հայ քաղաքական վերնախավին նույն ծանր հարցը տանջելո՞ւ էր. արդյո՞ք ես էլ եմ կոկորդիլոս։

Առաջարկվում է նոր բանաձև՝ մեր գերիներին փոխանակել բացահայտված գործակալների հետ՝ բոլորը բոլորի հետ սկզբունքով։ Հա´մ մերոնք կգան տուն, համ՝ գործակալները «հայրենիք»։

Մարինե Սուքիասյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին