f

Անկախ

8.000 դոլար՝ Փաշինյանին առայժմ փրկող ճաղավանդակների համար (լուսանկար)


Նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական զանգվածային անհնազանդությունների և Փաշինյանի այդ դավադիր գործարքի դեմ բողոքի ակցիաների սկզբնավորման օրերին իշխանությունները գիշերային ժամերին հրատապ կարգով ճաղավանդակներ տեղադրեցին կառավարության՝ Հանրապետության հրապարակում գտնվող թիվ 1 մասնաշենքի առաջին հարկի բոլոր պատուհաններին և դռներին:

Yerkir.am-ն այս լուսանկարն արել է ճաղավանդակների տեղադրման գիշերը:

Կառավարության աշխատակազմից Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ կառավարական թիվ 1 շենքի առաջին հարկի և Մելիք-Ադամյան փողոցում նիստերի մեծ դահլիճի նախասրահում պատուհանների ճաղավանդակների գնման ու տեղադրման համար ծախսվել է 3.824.700 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, թե ինչպես էր իշխանության գալու օրերին Փաշինյանը հայտարարում, որ կառավարական բոլոր դարպասներն ու շենքերը բաց պետք է լինեն ժողովրդի առջև, քանի որ իշխանությունը ժողովրդինն է, նշյալ շենքերը՝ ևս: Ստացվում է՝ Փաշինյանը հերթական անգամ խաբեց հասարակությանը:

Արդյունքում՝ Փաշինյանի կառավարական նստավայրը բաց չէ ժողովրդի առջև, իսկ ինքը՝ Փաշինյանը, վարչապետի իր աթոռն առայժմ պահում է ոստիկանական պատնեշների ու հաստ ճաղավանդակների միջոցով:

Սեփական ձեռքերով Արցախը թշնամուն հանձնած, տասնյակհազարավոր արցախցիների տնավեր ու գաղթական դարձրած Փաշինյանը, փաստորեն, պետական սուղ բյուջեն ծառայեցնում է նաև սեփական աթոռը փրկող ճաղավանդակների գնմանը և տեղադրմանը:

Քարվաճառից, Հադրութից, Քաշաթաղից ու Արցախի այլ շրջաններից տնավեր դարձած հարյուրհազարավոր ընտանիքներ կամ տուն չունեն, կամ՝ ուտելու հաց, և Փաշինյանին փրկող ճաղավանդակների վրա ծախսված շուրջ 8.000 դոլարը կարող էր թեկուզ մի քանի ընտանիքների մանկահասակ երեխաների կարիքները թեթևացնել:

140645691_223404809267243_1847126231715300139_n

ճաղավանդակներ Նիկոլ Փաշինյան ՀՀ Կառավարություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին