f

Անկախ

Վարչապետի պաշտոնը մեծագույն պատասխանատվություն է, որի հավակնորդին պիտի առաջադրի ժողովուրդը ու նաև քաղաքական մերիտոկրատիան,այլ ոչ ինքնակոչը․Լևոն Ջավախյան


Որքան ամբիցիոզ, անամոթ ու իշխանատենչ պիտի լինի քաղաքական գործիչը, որ չսպասելով անգամ իր զինակցի օժանդակությանը՝ ինքը բարձրաձայնի իր քաղաքական մտադրության մասին։ Նման կերպ էր վարվում Նիկոլ Փաշինյանը, երբ Հանրապետության հրապարակում գոչում էր.

֊Ժողովուրդ, համաձա՞յն եք, ես լինեմ ձեր վարչապետը...

Այդպես է վարվում և Էդմոն Մարուքյանը՝ անսքող հավակնությամբ հայտարարելով իր փափագի մասին։ Ես չեմ կարծում, թե նրան առաջ է մղում հայրենքի նկատմամբ տածած սերը, վճռականությունը՝ պետության առջև ծառացած հարցերի լուծման առումով. պարզապես նա քնում և արթնանում է՝ վարչապետի աթոռին նստած, որտեղ բացի իրենից՝ փողն է, դիրքը, վայելքները, փառքը, իշխանությունը...

Վարչապետի պաշտոնը մեծագույն պատասխանատվություն է, որի հավակնորդին պիտի առաջադրի ժողովուրդը ու նաև քաղաքական մերիտոկրատիան,այլ ոչ ինքնակոչը։ Եվ եթե հարկն է՝ ազգովի պիտի խնդրենք, աղաչենք, պաղատենք արժանավորին, որպեսզի նա համաձայնի իր անցավ գլուխը դնել մեծագույն ցավի տակ, որ կոչվում է՝ պատերազմից բզկտված, տնտեսապես քայքայված, ֆինանսական կոլապսի եզրին կանգնած պետություն։

Ու՞մ հայտնի չէ, թե ո՞վ է Էդմոն Մարուքյանը։ Նրա Լուսավոր Հայաստանը Նիկոլ Փաշինյանի Քաղ. պայմանագրի հետ վերընձյուղված միևնույն ծառի տարբեր ճյուղն է, նույն ծրագրի իրականացման ,,զապասնոյ վարիանտը...,,։

Նա իր համար թերևս կլասիկ դեպուտատ է՝ ում ցավը վաղուց տարել է Գագիկ Ծառուկյանն, իսկ ինձ համար՝ միայն և միայն գլխացավանք... Ամեն դեպքում զզվելի է, երբ մարդը թռչելով բոլորի գլխի վրայով՝ ինքն իրեն տեսնում է, որպես հանուրի գլխին բազմած գերագույն անձ և ոչ ամենևին ազգի ծառա։ Անհարմար է, անպարկեշտ, ամոթալի, երբ անհագուրդ տենչում ես դեպի իշխանություն, չխորշելով անգամ շեշտել սեփական անձի գերազանցությունը ամենքից։ Էդ որ բարձր ամբիոնից խելոք, բարդ ու խուճուճ մտքեր եք արտահայտում, բա չեք հասկանու՞մ, որ ինչ կմտածի ձեր մասին սովորական ընտրողը, երբ մերկ անկեղծությամբ խոսում եք ձեր բաղձանքի մասին։ Գոնե այդ մասին ուրիշը հայտարարեր... Բայց մարդը անհամբեր է, անհագ, փառքի ծարավ... Չգիտեմ հանրությունն ինչպես, բայց ես ամենևին չեմ հավատում Լուսավոր Հայաստանի բերած լույսին...

Լևոն Ջավախյան ՖԲ Գրառում Էդմոն Մարուքյան Նիկոլ Փաշինյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին