f

Անկախ

Կոչով դիմում եմ հանրությանը, փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցեք մեր Հանձնաժողովին. Արկադի Խաչատրյան


«Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ՝ իրավունքի ուժով ստեղծվել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես պատերազմական գործողություններով և երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված, Քննիչ հանձնաժողովի ձևավորումը և գործունեությունը հետաձգվեց:

Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ Նախագահի կարգադրությամբ հաստատվել է Քննիչ հանձնաժողովի անհատական կազմը։

Նշված փաստի ուժով և իր ամբողջական կազմով Հանձնաժողովը այժմ ստանձնում է իր լիազորությունները և սկսում իր գործունեությունը:

Քննիչ հանձնաժողովի նպատակն է իր լիազորությունների և ունեցած գործիքակազմի շրջանակներում վերհանել ուսումնասիրության բոլոր ուղղություններով հանրությանը հուզող առկա խնդիրները, ուսումնասիրել դրանց լուծմանն ուղղված Կառավարության և պարետատան միջոցառումները և գնահատել դրանց արդյունավետությունը:

Այս ամենի վերջնանպատակը պետք է լինի ապագայում նմանատիպ համավարակներին դիմակայելու, դրանք կանխարգելելու մեր երկրի առողջապահական համակարգի և առհասարակ որոշումների կայացման ինստիտուցիոնալ կարողությունների մածացումը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քննիչ հանձնաժողովը ունի սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ, վերջինիս գործունեության արդյունավետության ապահովման նպատակով մեզ անհրաժեշտ կլինի հանրության հետ սերտ համագործակցություն, ուստի՝

Ես կոչով դիմում եմ մեր հանրությանը, հատկապես մասնագիտական և փորձագիտական շրջանակներին, ԶԼՄ-ներին՝ աջակցել Հանձնաժողովին՝ կիսվելով իրենց ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքներով, իրենց արձանագրած խնդիրներով, այն հարցերով, որոնք կցանկանան, որպեսզի ուղղվեն Կառավարությանը, որպեսզի հնարավորինս լույս սփռվի իրենց մտահոգող հարցերի վրա:

Դրանք պետք է վերաբերվեն՝

-Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելուն,

-այդ վիրուսի դեմ պայքարին,

-համավարակի հետևանքները մեղմելուն կամ վերացնելուն (այդ թվում՝ հակաճգնաժամային միջոցառումներին, տրամադրված օգնություններին և այլն),

- ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումներին,

-և այս ամենի ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը:

Հանձնաժողովը արդեն ունի էլ.հասցե՝ [email protected] :

Ես խնդրում եմ բոլոր Ձեր հարցերը, ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկները ուղարկել այդ էլ. հասցեին:

Միաժամանակ ես ուզում եմ հույս հայտնել, որ մեր Քննիչ հանձնաժողովը կգործի կառուցողական, գործընկերային միջավայրում, կդրսևորվի քաղաքական կամք, մեր առջև դրված խնդիրները արդյունավետ լուծելու և արդյունքները հանրությանը ներկայացնելու համար:

Բոլոր մեր այն գործընկերներին, ովքեր մտահոգություններ են հայտնում այս Քննիչ հանձնաժողովի գործունեության հնարավոր անարդյունավետության վերաբերյալ, կոչ եմ անում ընդգրկվել Հանձնաժողովի աշխատանքներում և սեփական օրինակով և արդյունավետ աշխատանքով ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի Քննիչ հանձնաժողովի անդամը:

Շնորհակալություն»,- գրել է Խաչատրյանը։

Արկադի Խաչատրյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին